Բաժիններ՝

«Էրեբունի»-ն մեկ միավորի տարբերությամբ հաղթեց «Դվին»–ին. Բասկետբոլի Ա լիգա

Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Էրեբունի»- «Դվին» խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 84-83 հաշվով:

«Դվինը» հաղթեց միայն առաջին քառորդում, իսկ մյուս 3 քառորդում ուժեղ գտնվեց «Էրեբունին»:

Խաղում ամենաարդյունավետը «Դվինից»Ջորդան Ուաթսթոնն էր՝ վաստակած 34 միավորով: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 8 արդյունավետ փոխանցում:

«Դվինը» 13 խաղում ունի 7 հաղթանակ ու հինգերորդն է, իսկ «Էրեբունին» 13 խաղում ունեցած 5 հաղթանակով 6-րդ հորիզոնականում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս