«Ինչպիսի՞ն պետք է լինի մեր ցավը․․․»․ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպիսի՞ն պետք է լինի մեր ցավը․․․
Նոյեմբերի 9-ի ազգային աղետից հետո աշխարհի վրա չկա երեւի իրեն հայ համարող բանական մարդ, որ չի հոգում զգում աննկարագրելի տառապանքներ պատճառող ցավ։
Ցավ ամեն զոհված, անհետ կորած կամ գերեվարված բալի համար։ Ցավ Արցախի անդամահատման համար։ Ցավ Հայրենիք կորցնելու համար։ Ցավ համազգային նվաստացման համար։
Այդ բազմաշերտ ցավը մեզ դարձնում է հուզական, ագրեսիվ, ընկճված, ծխող ու խմող։ Նա չի մեղմվում, քանի ռազմագերիները չեն վերադարձել։ Նա չի մեղվում, քանի ազգային աղետի մեղավորները չեն հեռացել եւ չեն պատժվել։
Սակայն այս ցավը երբեք չպիտի անցնի, քանի որ մարդկային կորուստների մեծ մասն անդառնալի է, իսկ տարածքային իւ բարոյական կորուստները կարող են վերականգնվել միայն մի դեպքում՝ եթե այս անտանելի տանջանքները մեզ ոչ թե ընկճեն, այլ ստիպեն վերակազմակերպվել, ցավով ապրել ու ցավը վերածել ստեղծարար ռեվանշի։
Մեր ցավը երբեք ոչ ոք չի տանելու։
Ոչ մի ռուս խաղաղապահ, ֆրանսիական սենատոր, ամերիկացի նախագահ, չինացի բիզնեսմեն եւ հրեա փիլիսոփա։ ՈՉ ՈՔ։
Նրա պատճառների հավաքական մեղավորը եւ կոլեկտիվ պատասխանատուն միայն մենք ենք։ Եթե ցավը դադարեց՝ ապա մենք երբեք չենք փորձի հետ բերել կորցրածը ու կրկին դառնալ արժանապատիվ ազգ։
Ցավից փախչելը կդառնա ազգային նվաստացումը վերջնականապես ամրագրող եւ վավերացնող կնիք։
Ուստի մենք պիտի սովորենք ապրել ցավով, ստեղծարար ցավով։ Մեր ցավերը չպետք է ֆանտոմային լինեն, նրանց աղբյուրը կորուսյալ հայրենիքի եւ արժանապատվության ավարտուն չգոյությունը չէ։
Մեր ցավը պետք է միս ու արյուն ունենա։
Պատրա՞ստ ես այսպիսի ցավի, հայ ժողովուրդ»։