Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ստեղծված իրավիճակում Արցախի անկախության միջազգային ճանաչմանն այլընտրանք չի տեսնում:
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Ռուսաստանի կողմից միջազգային գլխավոր օրենքների հարգումն ու պահպանումը որակել է հարաբերություններում վստահության վերականգնման նախապայման։
The Times բրիտանական պարբերականը հրապարակել է «Թուրքիայի խաղը մահացու է, ինչը Ջոնսոնը լավ գիտի» վերնագրով հոդված, որի հեղինակը պնդել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միայն քաղաքական շահ է հետապնդում՝ Թուրքիային սպասարկող հազարավոր ջիհադիստներին ուղարկելով և կիրառելով սեփական կործանիչ ինքնաթիռները հայկական օդային տարածքում, որոնք պատճառում են մահացու հետևանքներ։
Այսօր այցելել եմ Ասկերան շրջկենտրոն և շրջանային ղեկավարության հետ քննարկել պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Մոտ երկու ժամ տևած փակ հանդիպումից հետո նախարարները հանդես եկան ճեպազրույցով՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Հետաքրքրական է, որ և՛ Սերգեյ Լավրովը, և՛ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեցին, որ ընթանում են բանակցային գործընթացի պարամետրերի ճշգրտման աշխատանքներ։
Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 13-ին հանդիպեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:
Թուրքիան բացահայտ պատերազմ է վարում Ադրբեջանի կողմից: Ցանկացած փոխզիջում նրան ձեռնտու չէ, քանի որ կհանգեցնի Հայաստանի ուժեղացմանը: 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը, ով 1992-1993թթ. ղեկավարել է Արցախի պատվիրակությունը Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Հռոմի բանակցություններում:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արցախի փրկարար ծառայության աշխատակիցները ներկայումս հիմնականում աշխատում են չպայթած ռումբի հայտնաբերման և անվտանգ վայրում ոչնչացման ուղղությամբ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը հայտարարություն է տարածել. որում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի անհրաժեշտությանը և այդտեղ ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող մարդասիրական քայլերին։
Առնվազն 20 մարդ է զոհվել Նիգերիայի հարավ – արեւմուտքում արագընթացի խճուղում տեղի ունեցած ավտոմոբիլային վթարի ժամանակ, որն ուղեկցվել է բենզատարի պայթյունով:
Եկել էին առանց գրավոր ծանուցման, պահանջում էին նաև ներկայանալ ոստիկանություն:
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սասուն Սարուխանյանն արձանագրում է, որ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով այս օրերի շփումները եվրոպական երկրների առաջնորդների հետ, այսօր հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ:
Արցախի Ազգային ժողովի նախագահն է, մոր հետ, ով պատերազմական այս ծանր օրերին Ստեփանակերտի ապաստարաններից մեկում է` հարևանների հետ, իսկ բոլոր հինգ տղա թոռները՝ առաջնագծում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Մայրամովի միջև ծավալված բանակցություններից 3 օր է անցել, և այս բոլոր օրերի ընթացքում մոսկովյան պայմանավորվածություններն ինտենսիվորեն ոտնահարվում են։ Սակայն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները հայտարարություն էին տարածել հետևյալ բովանդակությամբ․
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է եվրոպացի մի խումբ լրագրողների հետ, որոնք վերջին օրերին գտնվում էին Արցախում:
«Մենք չպետք է մոռանանք ավերածությունների և տանջանքների մասին, որոնք մեզ մտերիմ մարդիկ են ապրում, և այդ մասին քիչ են խոսում»,- այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրում է Իտալիայի նախկին փոխվարչապետ և ՆԳ նախարար Մատեո Սալվինին՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում, տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, դեսպան Ռուբեն Կարապետյանի հանդիպումը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հետ:
«Բնակվում ենք հայրենակիցներից մեկի տանը, տեղափոխվել ենք Բերձորից՝ մորս, տատիկիս և երկու ամսական բալիկիս հետ միասին: Ամուսինս եղբորս հետ միասին պաշտպանում է մեր Հայրենիքը: Հրթիռակոծության ժամանակ միայն հասցրել եմ երեխայիս վերցնել ու դուրս գալ, ինձ համար կարևորը երեխան էր, էլ ոչինչ չհասցրեցի անել՝ ոչ մի փաստաթուղթ, իր չեմ կարողացել ինձ հետ բերել: Մայրս՝ սոցիալական քարտը, իսկ տատիկս էլ՝ անձնագիրն է կարողացել վերցնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) պատգամավոր Սարբել Քեմալբեյը վարձկաններին ու ռազմական ինքնաթիռներն Ադրբեջան ուղարկելու վերաբերյալ հարցում է ուղարկել Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին։
Ֆրանսիական «Հույսի շղթա» կազմակերպությունը բժշկական օգնություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժած բնակչությանը:
Հայաստանի հրեական համայնքը նամակ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, Կնեսետի նախագահ Յարիվ Լևինին՝ կոչ անելով դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջանին:
ԱՄՆ Պետական դեպարտամենտը Թուրքիային կոչ է արել դադարեցնել Միջերկրական ծովի արևելյան մասում իրականացվող գործողությունները:
Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը:
Արցախի ԱԻՊԾ պետ Մեխակ Արզումանյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
«Արաբական աշխարհն ընդհանուր առմամբ և՛ մամուլում, և՛ պաշտոնական արձագանքներում բավականին թիրախավորված, հասցեագրված քննադատություններ է հնչեցնում, առաջին հերթին՝ Թուրքիայի հասցեին, և դա հասկանալի է: Նրանք արդեն պաշտոնապես հայտարարում են, որ ոչ թե Իսրայելն է իրենց համար ամենալուրջ սպառնալիքը, այլ առաջին հերթին՝ Թուրքիան, և այս տեսանկյունից տրամաբանված է իրենց մոտեցումը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Օրբելի կենտրոնի վերլուծաբան, քաղաքագետ Կարեն Վերանյանը՝ շեշտելով, որ Սիրիայի նախագահը հստակ մեսիջ ուղարկեց, որ Արցախի դեմ ռազմական գործողությունների նախաձեռնող, հրահրող կողմը Թուրքիան է:
Նորվեգայի Կրագերոյի քաղաքապետարանը դատապարտում է Արցախի դեմ ագրեսիան։
«31-ամյա Արայիկ Հովհաննեսի Սաֆյանը և 36-ամյա Գեղամ Սերժիկի Սաֆյանը շատ համեստ, քչախոս տղերք էին»,- 168.am-ի հետ զրույցում Արցախում զոհված հորեղբոր տղաներին այսպես նկարագրեց նրանց մյուս հորեղբոր որդին՝ Արամ Սաֆյանը:
Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչները Հռոմի Մոնտե Չիտորիո հրապարակում անցկացրել են խաղաղ ցույց` Իտալիայի կառավարությունից խնդրելով ճանաչել Արցախի անկախությունն ու սաստել Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ցույցին մասնակցել են ոչ միայն հայեր, այլ նաև իտալացիներ: