ԱՄՆ Պետդեպը Թուրքիային կոչ է արել զերծ մնալ Միջերկրական ծովի արևելյան մասում գործողություններից
ԱՄՆ Պետական դեպարտամենտը Թուրքիային կոչ է արել դադարեցնել Միջերկրական ծովի արևելյան մասում իրականացվող գործողությունները: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի տարածած հայտարարության մեջ:
«Միացյալ Նահանգներն ափսոսանք է հայտնում է, որ հոկտեմբերի 11-ին Թուրքիան հայտարարել է թուրքական հետախուզական գործունեության վերսկսման մասին Միջերկրական ծովի արևելյան մասին այն շրջաններում, որոնց նկատմամբ Հունաստանը հաստատում է իր իրավասությունը: Թուրքիայի հայտարարությունը միակողմանի կարգով սրում է լարվածությունը տարածաշրջանում և միտումնավոր բարդացնում է ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցների՝ Հունաստանի և Թուրքիայի միջև կարևորագույն նախնական բանակցությունների վերսկսումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պետդեպը նշում է, որ հարկադրանքը, սպառնալիքները, ահաբեկումը և ռազմական ակտիվությունը չեն թուլացնի լարվածությունը Միջերկրական ծովի արևելյան մասում։
«Մենք կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել այդ հաշվարկված սադրանքը և անհապաղ սկսել նախնական բանակցությունները Հունաստանի հետ։ Միակողմանի գործողությունները չեն կարող ամրապնդել վստահությունը և չեն հանգեցնի երկարաժամկետ լուծումների»,- նշել է Պետական դեպարտամենտը: