Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախի թեմի Առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելել է օրեր առաջ հրթիռակոծված Շուշիի Ղազանչեցոց Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի և այնտեղ աղոթք բարձրացրել Հայաստան-Արցախ աշխարհի խաղաղության, զորացման, հաղթանակի և միասնականության համար։
Պատերազմական գործողություներին, ռազմական դրությանը զուգահեռ յուրաքանչյուրս մեր վարքագծով պետք է կանխենք նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը։ Կորոնավիրուսի տարածման վերջին օրերի տվյալները անհանգստացնող պատկեր են ցույց տալիս:
Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան հայտարարություն է տարածել՝ հավաստիացնելով, որ Վրաստանի տարածքով ռազմական բեռների տարանցում չի իրականացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին:
Հյուսիսային սահմանագոտու պահապանները:
Հոկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին։
Թրամփի բուժող բժիշկը՝ Շոն Քոնլին, հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ կորոնավիրուսի թեստերի արդյունքները վերջին մի քանի օրերին եղել են բացասական։
Արծրուն Հովհաննիսյանը ուղիղ եթերում է:
Առաջնագծում վիրավորվել է դերասան Հայկ Չոմոյանը: Այս մասին Ինստագրամի իր էջում գրել է ռեփեր Արշոն:
Այսօր Գրոզնիում ոչնչացված զինյալները կարող է ժամանել են արտասահմանից, իրականացվել են նրանց բռնելու օպերատիվ միջոցառումներ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով, երբ սեպտեմբերի 27-ի առավոտյան թշնամին սկսեց տոտալ ռազմական ագրեսիա, երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, ՌԴ Պետդուման ընդունեց հայտարարություն և պատրաստակամություն հայտնեց, որ միջնորդական առաքելությամբ կարող են գալ Երևան, Արցախ և Բաքու՝ քննարկելու, թե ինչ կարող են անել։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հույս է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կհետևեն հրադադարի ռեժիմի պահպանմանը:
Հիմնական ուղերձները կարևոր էին, որովհետև պետք է հաշվի առնենք, որ հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կայացած եռակողմ՝Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպման շրջանակներում հստակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որն ադրբեջանական կողմն ընդհանրապես չի պահել։ Կետերից մեկն այն էր, որ ադրբեջանական կողմը շարունակ պնդում էր Թուրքիայի ներգրավումը բանակցային ձևաչափում։
Արցախի թեմի Առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը այցելել է զինվորական հոսպիտալ, հանդիպել այնտեղ գտնվող վիրավոր զինվորների հետ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտահոգ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների զինյալների առկայության մասին տեղեկություններով:
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Արցախում գտնվող ԱԻՆ փրկարարական խմբերը շարունակում են իրենց ակտիվ ներգրավԱԻՆ ծառայողվածությունը փրկարարական աշխատանքներում: Նրանց մի մասն ընդգրկված է պատսպարված քաղաքացիներին անհրաժեշտ սնունդ մատակարարելու գործում:
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինին։
րենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ստեղծված պատերազմական իրավիճակից և նպատակ ունի Պաշտպանության բանակի հետ մեկտեղ էլ ավելի ամրապնդելու մեր սահմանների պաշտպանությունը: Թշնամու կողմից մեր դեմ սանձազերծված պատերազմում մասնակցում է ինչպես Թուրքիան, այնպես էլ հազարավոր վարձկան-ահաբեկիչներ:
Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիայի պրոֆեսոր, դաշնակահար Էշլի Վոսը անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սկսած ռազմական գործողություններին՝ ընդգծելով, որ աջակցում է Հայաստանին ու հայերին:
Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդն իր խորը մտահոգությունն է արտահայտում հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված հումանիտար հրադադարի խախտումների առնչությամբ:
Ինչպես է խոցվում Ադրբեջանի հերթական տանկը
168 TV ԼՐԱՀՈՍ
Բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնաբերվել և հրապարակվել է Ադրբեջանի զինված ուժերի չհայտարարված կորուստների անվանացուցակի 5-րդ մասը:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր զորքերը հերոսական ու համառ մարտեր են մղում»։
Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Թուրքիայի գործուն աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության ավելի քան 24 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունից՝ դպրոց հաճախելուց:
«Գալաքսի» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ և ընկերության հիմնադիրների հրավերով Հայաստան են ժամանել Արևմտյան Եվրոպայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները և մեկնել Արցախ։ Մեկ տասնյակ հեռարձակող, տպագիր և օնլայն լրատվամիջոցների նկարահանող խմբերը 5 օր են անցկացրել սահմանային իրադարձությունները լուսաբանելու, հայկական կողմի պաշտոնական տեսակետը հրապարակելու, արցախցիների պատմությունները վերապատմելու և թուրք-ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործություններն արձանագրելու համար։
Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը (WMF), տեղեկանալով, որ ԼՂ հակամարտության հետևանքով վնասվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Մայր տաճարը, բացարձակապես անընդունելի է համարել մշակութային ժառանգության որևէ նմուշի միտումնավոր ոչնչացումը:
Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով: Հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը:
«Այժմ Ռուսաստանի համար ձեռնտու է կանխել աղետն Անդրկովկասում և նրա շրջափակումը Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից: Բոլորը փաստացի պահպանում են իրենց դիրքերը, և դա կարելի է անվանել լավագույն ելքը բոլորի համար, բացի Թուրքիայից: Էրդողանը կփորձի դիվանագիտական բղավոցներով և ցուցադրական ակտիվությամբ կոծկել իր քաղաքական պարտությունը, սակայն դա իր ներքին լսարանի համար: Աշխարհում բոլորը կգրանցեն նրա պարտությունը, և դա դեռևս կանդրադառնա թուրքական գլոբալ օրակարգի վրա: Էրդողանի գաղափարների հանդեպ Ալիևի զգացմունքների սառչելն այժմ անխուսափելի վճար է ղարաբաղյան ավանտյուրայի համար»,- նկատում է հոդվածագիրը:
Իրանի Արդաբիլ նահանգի Ուզուն Թափեհ գյուղի ցանքատարածքներում ԱԹՍ է վթարի ենթարկվել։