Ի՞նչ ասաց վարչապետը, ինչո՞ւ չի կրակում «Իսկանդերը», և ի՞նչ է կատարվում Ադրբեջանում. Էդգար Էլբակյան:
Այս պատերազմները և դրանց իրական հավանականությունը առաջ են բերում նաև նոր մարտահրավերներ տնտեսական դաշտում, որոնց ևս պարտադրված ենք դիմակայել հիմա և երկարաժամկետում: Սա առավել իրական է դարձել վերջին 3-4 տարիներին՝ մեր թշնամի հարևանների կողմից սանձազերծված պատերազմների հետևանքով:
«Ներկա իրավիճակը Նիկոլի «սեփական կետից բանակցություն սկսելու» անհեռատեսության հետևանք է և իրավիճակի միակ պատասխանատուն գործող իշխանությունն է»»:
Երգչուհի Իվետա Մուկուչյանը սեպտեմբերի 14-ին տոնում է տարեդարձը: Այդ կապակցությամբ նա իր բոլոր հետևորդներին խնդրել է աշխարհին պատմել այն ամենի մասին, ինչի միջով անցնում է հայ ազգը և նվիրատվություն անել՝ օգնելով Արցախին:
Արծրուն Հովհաննիսյանի և Զարեհ Սինանյանի ասուլիսը` ՈՒՂԻՂ
«Երբևէ ադրբեջանական բանակի ղեկավարությունը այսպիսի անհարգալից վերաբերմունք չի դրսևորել սեփական զոհերի ու դիակների նկատմամբ։ Դրանք թողնված են դաշտերում, ձորերում ու ճահճուտներում»:
Սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում հայկական պաշտպանական ուժերը խոցել են հակառակորդի 176 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 541 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, 4 ՏՈՍ ծանր կրակային համակարգեր: Իսկ ինչ վերաբերում է մարդկային կորուստներին, ապա, ըստ հայկական կողմի հաշվարկների, Ադրբեջանը 5489 զոհ է ունեցել։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների ևս 23 անուն:
Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանն Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների օրերին բազմաթիվ աջակցության խոսքեր, զանգեր և նամակներ է ստացել Իտալիայի խորհրդարանականներից և իտալական հասարակությունից:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարող է խաղաղապահ ուժեր ներգրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում միայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան մանդատ ստանալու և բոլոր հակամարտող կողմերի համաձայնության դեպքում:
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների օրական աճը 84 տարածաշրջաններում կազմել է 14 հազար 231: Այդ մասին վկայում են օպերատիվ շտաբի տվյալները, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 14-ին:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«Ակնհայտ է, որ Մոսկվան տրամադրված է ճնշել, դադարեցնել պատերազմը»,- այս մասին այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի հաջողվում կյանքի կոչել Մոսկվայում օրեր առաջ համաձայնեցված հրադադարը, և ինչո՞ւ են դանդաղում նաև զինվորականների մակարդակով բանակցությունների արդյունքները։
Ադրբեջանն այսօր շարունակել է Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը՝ հրետակոծելով հատկապես Մարտակերտի, Մարտունու և Հադրութի մի շարք բնակավայրեր:
«ՄԻԵԴ-ը մերժեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշողլուի ներկայացրած բողոքը, որով վերջինս խնդրել էր վերացնել ս.թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի դիմումի հիման վրա Թուրքիայի նկատմամբ ՄԻԵԴ-ի կիրառած միաջանկյալ միջոցը»:
Աշխարհի տարբեր ծայրերում ապրող բազմաթիվ երաժիշտների, դերասանների և արվեստի ոլորտի այլ ներկայացուցիչների նման հանրաճանաչ իսրայելցի ջութակահար Սերգեյ Օստրովսկին ևս իր զորակցությունն է հայտնել Հայաստանին և Արցախին՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին:
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Թուրքիան Ադրբեջանին ապահովում է նոր ուժերով Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտի ընթացքում, և Վաշինգտոնը կոչ է անում չանել նման բան:
Լիբանանի եւ Իսրայելի ներկայացուցիչներն անցկացրել են ծովային սահմանի վիճելի տեղամասի սահմանազատման շուրջ բանակցությունների առաջին փուլը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի այլ երկրներից ժամանած ահաբեկիչների ներթափանցումը լուրջ սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար, անթույլատրելի է այդ հակամարտության միջազգայնացումը:
Կարևորելով ռազմական դրության պայմաններում քաղաքացիների սոցիալական ապահովության խնդիրների լուծումը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը 2020թ․ հոկտեմբերի 14-ի N 527-Ն որոշմամբ սահմանել է, որ եթե անձի հաշմանդամության վերափորձաքնության ժամկետը սահմանված էր 2020թ․ ապրիլի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ը, սակայն բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի աշխատանքների կասեցման և Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսած լայնածավալ ռազմական գործողությունների պատճառով անձը բժշկասոցիալական փորձաքննության չի ենթարկվել, ապա նրա հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ․հունվարի 15-ը։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը ծնվել է արցախցի Միրզոյանների ընտանիքի 7-րդ երեխան` Արայիկը:
Միչիգանի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձև:
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում ընկերոջս հանդիպեցի։ Իրենք հիմա շատ կարևոր դիրքեր են պահում Եղնիկներում։ Հասցրեցինք մի քանի բառ փոխանակել, բավական ոգևորող բաներ պատմեց։ Լսում էի ու անգամ չգիտեի ինչ ռեակցիա տալ։ Մի կողմից, իհարկե, շատ էր ուրախացնում մերոնց ձեռքբերումները, մյուս կողմից էլ՝ անընդհատ մտածում էի, թե էս ինչ փորձության առաջ են հայտնվել մեր տղերքը։
«Զուգահեռաբար նաև, տարածաշրջանային որոշ երկրների կողմից ոչ բավարար չափով իրականացվող թիրախավորված գործողությունները, անշուշտ, ևս նկատվում են, բայց դրանց արդյունավետությունը չնչին է, քանի որ հիմնականում հռետորաբանության մակարդակում է»,- ընդգծեց արաբագետը։
Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում է թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբի ոչնչացումը հարավ-արևելյան ուղղությամբ:
«Ամեն ինչ պետք է անենք, որ տարբեր երկրներ ճանաչեն Արցախի անկախությունը, տեսնում եք Ադրբեջանի հիստերիկ ռեակցիան, երբ Ալիևն ասում է, որ կապերը խզելու է բոլոր այն երկրների հետ, որոնք կճանաչեն Արցախի անկախությունը, սա իրենց գործն է։ Կարծում եմ՝ այն երկրները, որոնք պատրաստվում են մեզ ճանաչել, հաշվի են առնում նաև այդ հանգամանքը, եթե նրանք պատրաստ են մեզ ճանաչելու, ուրեմն՝ սա լինելու է մարդասիրության և քաղաքական ինքնագիտակցության բարձր դրսևորում»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Թուրքիան իր աջակցությունն է ապահովում Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, և Վաշինգտոնը կոչ է անում չանել նման բան: