Բաժիններ՝

Մաասը նշել է Ռուսաստանի հետ հարաբերություններում վստահության վերականգնման պայմանը

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Ռուսաստանի կողմից միջազգային գլխավոր օրենքների հարգումն ու պահպանումը որակել է հարաբերություններում վստահության վերականգնման նախապայման։

«Մենք բացեիբաց հայտարարում ենք հավատարմությունը մեր արժեքներին՝ իրավունքի գերակայությանը, դեմոկրատիային, մարդու եւ աշխարհակարգի իրավունքներին, որի դեպքում գործում են կանոններ, այլ ոչ թե ուժեղագույնի իրավունքը: Մենք համոզված ենք, որ դրանք ամենալավ նախապայմաններն են ստեղծում խաղաղ գոյակցության համար: Ռուսաստանը պետք է որոշի, թե ինչպիսի փոխհարաբերություններ է ինքը ցանկանում ունենալ մեզ հետ եւ Եվրոպայում իր արեւմտյան հարեւանների հետ եւ ինչպիսի համընդհանուր մոդել է նա ցանկանում իր համար: Ակներեւ է, որ Ռուսաստանն իր գործողություններով ինքը կարող է որոշել այդ փոխհարաբերությունները: Միջազգային գլխավոր օրենքների հարգումն ու պահպանումը, լինի դա Ուկրաինայում, լինի դա Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի համաձայն, վստահության վերականգնման նախապայման են»,-հայտարարել է Մաասը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք ՌԴ-ի եւ ԳԴՀ-ի հարաբերությունների դինամիկայի վերականգնում մինչեւ 90-ական-2000-ական թվականների սկզբի մակարդակ:

ՌԴ-ի եւ արեւմտյան երկրների հարաբերությունները վատթարացել են Ուկրաինայում եւ Ղրիմի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ, որը Ռուսաստանի հետ վերամիավորվել է թերակղզում անցկացված հանրաքվեից հետո: Արեւմուտքը, Ռուսաստանին մեղադրելով միջամտության մեջ, նրա նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել, Մոսկվան ձեռնարկել է պատասխան միջոցներ եւ քանիցս հայտարարել, որ իր հետ պատժամիջոցների լեզվով խոսելն անարդյունավետ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս