Այսօր Հռոմում ես իմ և Լիգայի աջակցությունը հայտնեցի հայերի գոյության և խաղաղության իրավունքին․ Իտալիայի նախկին  փոխվարչապետ Մատեո Սալվինի

«Մենք չպետք է մոռանանք ավերածությունների և տանջանքների մասին, որոնք մեզ մտերիմ մարդիկ են ապրում, և այդ մասին քիչ են խոսում»,- այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրում է Իտալիայի  նախկին փոխվարչապետ և ՆԳ նախարար Մատեո Սալվինին՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։

Նա տեղեկացրել է, որ այսօր Հռոմում իր և Լիգայի աջակցությունը հայտնեց հայերի գոյության և խաղաղության իրավունքին։ «Սկզբում նրանք առերեսվել են Ցեղասպանության սարսափին, իսկ այժմ հետապնդվում են Լեռնային Ղարաբաղում: Եթե ​​ԵՄ-ն գոյություն ունի, պաշտպանի այս եղբայրներին՝ Մերձավոր Արևելքում և Կովկասում եվրոպական քաղաքակրթության ֆորպոստին»,- գրել է Սալվինին:

https://www.facebook.com/salviniofficial/posts/10158143981178155

 

Տեսանյութեր

Լրահոս