
ԼՂ համակարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. ՀՀ արտգործնախարարը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԽ քարտուղարի հետ

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 13-ին հանդիպեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Հանդիպման ընթացքում շոշափվեցին տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների հասցեագրման և այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկմանն առնչվող հարցեր:
Նախարար Մնացականյանը զրուցակցին հանգամանալից ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները՝ ընդգծելով կրակի դադարեցման ռեժիմի լիարժեք հաստատման և դրա ամրապնդման կարևորությունը:
Երկուստեք ընդգծվեց, որ Լեռնային Ղարաբաղի համակարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: