Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ:
«Փաստ» թերթը գրում է․ «Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունները և լայնածավալ էսկալացիան տարածաշրջանային լուրջ զարգացումներ են ենթադրում: Եվ այստեղ իր մտահոգիչ դերակատարությունն ունի Թուրքիան, որը շահագրգռված է անկայուն իրավիճակի պահպանմամբ: Թուրքիան ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վրա՝ մարտահրավեր նետելով Ռուսաստանին, քանի որ տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը համարվում է ռուսական շահերի ազդեցության գոտի:
Թշնամին իր առջեւ առաջնային մեկ խնդիր էր դրել՝ հարձակվել մեծ ուժերով ու պաշտպանական բնագծի ճեղքում առաջացնելով, թե՛ դիրքային, թե՛ մարտավարական առաջխաղացում ունենալ։ Ըստ իրենց առջեւ դրված մարտավարական պլանի՝ բնագծի ճեղքումը 3-4-րդ օրը պետք է կայանար, բայց մեր զինված ուժերը կարողացել են դիմակայել թշնամու ուժգին հարվածներին ու անել հնարավորը դա թույլ չտալու համար:
«Իրատես». Թերթը գրում է. «Երկու օր է Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերի հետ քննարկումներ է անցկացնում։ Նախ` խորհրդարանական, երեկ էլ` արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Պատերազմի այս փուլում, երբ Փաշինյանն արդեն նպատակահարմար է համարում նախկին իշխանության ներկայացուցիչների տեսակետը լսել, նշանակում է` քաղաքական որոշումների ծանր փուլ ենք թևակոխել, և այս նպատակով նա մի սեղանի շուրջ է հավաքել բոլորին։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ԱԺ-ում խոսում էր այն մասին, որ այսօր մեր ազգը մեկ բռունցք է դարձել եւ միասնականություն է դրսեւորում, ինչը լավ է։
Թուրքիայի տարածքում արգելափակվել է ՀՀ մի շարք պետական կառույցների պաշտոնական կայքերը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Վճռաբեկ դատարանում աշխատելու համար մրցակցությունն օրեցօր ահագնանում է: Ինչպես հայտնի է, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը Սահմանադրական դատարանի անդամ ընտրվեց, եւ այսօր թափուր է ինչպես այդ դատարանի նախագահի, այնպես էլ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի տեղը, քանի որ Երվանդ Խունդկարյանը, բացի դատարանի նախագահ լինելուց, նաեւ քաղաքացիական պալատի դատավոր էր:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտը կարող է կարգավորվել խաղաղապահների տեղակայմամբ, ընդ որում՝ չկա անհրաժեշտություն տեղակայել նրանց այլ երկրներից, բացի Ռուսաստանի Դաշնությունից կամ ՀԱՊԿ անդամ մյուս երկրներից:
«Փաստ» թերթը գրում է․ «Տարբեր երկրներ պաշտոնապես զգուշացնում են իրենց քաղաքացիներին չայցելել Ադրբեջան` ահաբեկչական խմբավորումների կողմից առկա սպառնալիքի հետ կապված: Մասնավորաբար, նման հայտարարություններ արել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները, այլ երկրներ ևս պաշտոնական մակարդակով անդրադարձել են Ադրբեջանում ահաբեկչական խմբավորումների խնդրին:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երկար ճանապարհ անցած գերթանկարժեք հինգաստղանի հյուրանոցը դարձյալ վաճառքի է հանվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն աճուրդի է հանել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս»-ը, անգամ հայտնի է աճուրդի օրը՝ հոկտեմբերի 23-ը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ՌԴ քաղաքացի, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի՝ WarGonzo նախագծը ստեղծողի դեմ, որն այս օրերին մեր եւ միջազգային լրատվության համար արժեքավոր տեղեկատվություն է ապահովում։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն երկու շաբաթ է, ինչ Արցախում ընթանում է դաժան պատերազմ. հատկանշական է, որ այս պատերազմը յուրատեսակ սահմանագիծ հանդիսացավ, որով հասարակության մեջ սկսվեցին տարբեր տիպի կարծրատիպերի ու մինչ այդ գոյություն ունեցող պատկերացումների եւ մոտեցումների վերարժեւորման միտումներ դրսեւորվել։ Մասնավորաբար, նկատելի է, որ ներկա տեղեկատվական հոսքերում եւ սոցցանցային տիրույթում կտրուկ ակտիվացել են ռուսամետ մոտեցումները։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որ տեւել է մեկուկես ժամ, եւ որին հետեւել է համատեղ մամուլի ասուլիսը, բավականին ուշագրավ շեշտադրումներ արվեցին: Նախ՝ թե՛ Հայաստանի եւ թե՛ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները բավականին կոշտ արտահայտվեցին Թուրքիայի հնարավոր միջնորդության մասին, ապա Լավրովն ընդգծեց՝ հասկանում են, որ ոչ բոլոր հարցերը պետք է արագ եւ միաժամանակ լուծվեն: Եվ այստեղ ուշագրավ էր Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը՝ հետաքննության մեխանիզմի ներդրման հետ կապված:
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Forbes-ը կազմել է TikTok տեսածառայության ամենահարուստ ռուսախոս բլոգերների վարկանիշը։
Վերջին 20 տարվա ընթացքում գլոբալ բնական աղետների պատճառով համաշխարհային տնտեսությունը գրեթե 3 տրիլիոն դոլար է կորցրել:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 13-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:
Գտածոյի տարիքը կազմում է մոտավորապես երեք հազար, եւ դա Եվրասիայի տարածքում գնդակ խաղալու ամենավաղ վկայությունն է:
Մոլդովայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել գարնան վերջին կամ ամառվա սկզբին, երբ իշխանությունները հաղթահարեն կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը:
Լանյույ կղզու Լի անունով բնակիչը լողափում գտել է կաշալոտի կարծրացած փսխունք, որը գնահատել են վեց միլիոն նոր տայվանյան դոլար կամ 210 հազար ԱՄՆ-ի դոլար:
Այն երկու հազար կամավորների շրջանում, որոնք ստացել են «Սպուտնիկ V» երկու պատվաստանյութերը, կորոնավիրուսով ախտահարվածներ չկան: Այդ մասին հայտնել է Գամալեայի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Նեջաթի Թըղլըն երկրում կանանց սպանությունների մասին զեկույց է կազմել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բերգենի համալսարանական թանգարանի հնագետները Նորվեգիայի արեւմուտում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերել են վիկինգների 1,2 հազարամյա հեթանոսական տաճարի ավերակները:
Տարեսկզբից Հայաստան փոխանցվող գումարները սկսեցին կրճատվել։ Խոսքը մասնավոր անձանց կողմից կատարվող փոխանցումների մասին է։ Համավարակից հետո այդ միտումն ավելի ակտիվացավ։ Առանձին ամիսներին տրանսֆերտային փոխանցումների անկումը հասավ ընդհուպ մինչև 40 տոկոսի։
Լոս Անջելես Լեյքերս»-ի NBA-ի աստղ Դենի Գրինն իր աջակցությունն է Հայաստանին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութով ներկայացրել է, թե ինչպես ցույց տալ առաջին բուժօգնություն ուշագնացության ժամանակ:
Ադրբեջանի ղեկավարությունն անընդհատ վերահսկողության տակ է պահում Արցախյան հակամարտության լուսաբանման համար Բաքու մեկնած «France24» հեռուստաընկերության լրագրող Կատերին Նորիս-Թրենթին:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ ընդլայնված նիստում անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմին:
ՀՀ ժողովրդական արտիստ երգահան Արթուր Գրիգորյանը հրապարակել է «Հավերժ հայրենիք» ստեղծագործությունը, որով խաղաղություն է մաղթում բոլորին ու ընդգծում, որ մեր ինքնությամբ պարտական ենք հենց մեր հայրենիքին:
«Այսօր ինքնաթիռը հենց այդ ուղղությամբ է խոցվել: Մարտերն ինտենսիվությամբ զիջում են հարավում ընթացող մարտական գործողություններին, բայց այնպես չէ, որ այնտեղ խաղաղ իրավիճակ է»: