Հրետանային մենամարտերը շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է այդ երկրի տարածքում գտնվող բոլոր փողոցները եւ մյուս հասարակական տարածությունները վերանվանելու մտադրության մասին, որոնք անվանված են ի պատիվ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի գաղութարարների, ներառյալ իսպանացի կոնկիստադորների պատվին:
Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզում Ազգային ժողովի հարակից տարածքում բազմամարդ հավաք է անցկացրել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով:
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Ան Լինդեն Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին մեղադրել է Թուրքիայում կարծիքների արտահայտման ազատությունը սահմանափակելու մեջ:
Կիպրոսը նոյեմբերի 1-ից չեղարկում է երկրի տնտեսության մեջ ներդրումների միջոցով քաղաքացիություն ստանալու ծրագիրը: Այդ մասին հոկտեմբերի 13-ին հաղորդել է «Կատիմերինի» հունական թերթի կիպրական ստորաբաժանումը:
«Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումները 60-ից բարձր տարիքի կամավորների վրա պլանավորվում է ավարտել հաջորդ տարվա կեսերին, դրանից հետո կսկսվեն փորձարկումները երեխաների մասնակցությամբ:
ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի, Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի եւ Ճապոնիայի վարչապետխ Յոսիհիդե Սուգայի մասնակցությամբ եռակողմ խորհրդակցությունն այս տարի չի կայանա, ինչպես պլանավորվել էր:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով սպառողները կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
1980 թվականին առաջին անգամ գրանցվել է մարմնի ամենաբարձր ջերմաստիճանը: Ատլանտայի (ԱՄՆ, Վաշինգտոն նահանգ) բնակիչ Ուիլլի Ջոնսը հիվանդանոց է տեղափոխվել 46.5 աստիճան տաքությամբ: Հիվանդանոցից դուրս է գրվել մոտ մեկ ամիս անց:
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Ղարաբաղում սանձազերծված հերթական ագրեսիան կրկին արդիական է դարձել Հայաստանում թուրքական ապրանքների գոյության իրավունքի հարցը։ Հնչում են կոչեր՝ թուրքական ապրանքների ներմուծումից ու սպառումից հրաժարվելու վերաբերյալ։
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն ընդգծում է՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները պետք է հասկանան, որ չեն կարող երկարատև վեճը լուծել քաղաքացիական բնակչության դեմ ուժի անխնա կիրառման ճանապարհով, իսկ ԱՄՆ-ն չպետք է անգործություն ցուցաբերի, երբ նրանք փորձում են անել դա:
Երկու սիկլ քաշով կրաքարե հին կշռաքարը, որը թվագրված է մեր թվարկությունից առաջ 10-6-րդ դար, հայտնաբերվել է Երուսաղեմում Լացի պատի մերձակայքում հնագիտական պեղումների ընթացքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Reuters գործակալությանը:
Գտել են Նիժեգորոդյան մարզում հրաձգության մեջ կասկածվողի մարմինը, որի հետեւանքով զոհվել է երեք մարդ, եւս երեքը վերքեր են ստացել:
Մարտակերտի ճանապարհին ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 13-ամյա Ռոբերտը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը թարմացրել է Արցախի բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ իր երկրորդ միջանկյալ զեկույցը՝ դրանում ներառելով հոկտեմբերի 9-ից մինչև 12-ը արձանագրված նոր դեպքերն ու փաստերը:
Չինաստանը երբեք չի մասնակցի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ այսպես կոչված եռակողմ բանակցություններին, որը նվիրված է սպառազինությունների նկատմամբ վերահսկողությանը, քանի որ երկրի միջուկային զինանոցն ավելի փոքր է, քան ունեն Միացյալ Նահանգներն ու ՌԴ-ն:
Ամերիկայի Սան Ֆրանցիսկո քաղաքի հայ համայնքը երթ է անցկացրել հանուն Արցախում խաղաղության, որի ընթացքում «Ոսկե դարպասներ» կամուրջը պատվել է հայկական եռագույնով:
Հադրութն այնպիսի իրավիճակում է, որտեղ ադրբեջանական դիվերսիոն խմբերը երբեմն ներթափանցում են, որոնց դեմ մեր զինված ուժերը պայքարում են:
Հրադադարի պայմանավորվածությունը փորձել ենք իրականացնել միայն մեկ տեղամասում:
«Նախահարձակ եղող կողմը՝ Ադրբեջանը, չէր հասել այն նպատակներին, մինչև այս պահն էլ երևի չի հասել, որոնք դրված էին իր առջև ի սկզբանե: Այն, որ ռազմական նպատակների մի մասն ակնհայտորեն ձախողված է, փաստ է: Բայց, միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ դեռ ռազմականը մի կողմ՝ իրենց խաղադրույքը նրա վրա է, որ փոքր ռազմական հաջողություններից հետո փորձել դա քաղաքական առումով կապիտալիզացնել, բայց դա էլ չի ստացվում, որովհետև հայկական կողմից կա ներազգային, ներհասարակական կոնսոլիդացիա, կա պայքարելու վճռականություն: Այս առումով՝ փակուղային իրավիճակ է, և այլ բան անել Ադրբեջանի կողմից, քան շարունակել ագրեսիան ամսի 10-ի դրությամբ, չէր մնում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն Արցախի սահմանի գրեթե ամբողջ երկայնքով սկսել են լայնամասշտաբ հարձակողական գործողություններ առնվազն 3-4 ուղղություններով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արձանագրել է կորոնավիրուսով վարակումների թվի՝ համավարակից սկզբից ի վեր ամենաբարձր աճը՝ ավելի քան 2,2 միլիոն դեպք մեկ շաբաթում:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հոկտեմբերի 13-ի առավոտյան իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանի Արդաբիլ նահանգի Փարսաբադ քաղաքի մոտակայքում գտնվող Ուզունթափե գյուղի դաշտերում ընկել է ԱԹՍ:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է օրվա ռազմական իրավիճակը. ՈՒՂԻՂ
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Մեծ հաշվով, սա նույն մոնիտորինգի մեխանիզմներին վերադառնալու կոչն է՝ Վիեննա, Ժնև և Սանկտ Պետերբուրգ։ Հիմա դրսում հասկանում են, որ 2016 թվականից հետո Ադրբեջանին չստիպեցին դրան գնալ, հիմա հասկանում են, թե ինչ հետևանքների է բերում Ադրբեջանին դա չստիպելը»,- ասաց Միքայելյանը։
Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցությունը բաց նամակ է հղել Շվեյցարիայի Դաշնային խորհրդական, արտաքին գործերի նախարար Իգնասիո Կասսիսին, որով կոչ է արվում միջամտել և անհապաղ վերջ դնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիային։
Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած գործողությունները դատապարտում են արվեստի ոլորտի և՛ հայ, և՛ օտարերկրացի ներկայացուցիչներ՝ իրենց աջակցությունը հայտնելով Արցախին և Հայաստանին: