Բաժիններ՝

Նիգերիայում 20 մարդ է զոհվել արագընթացի խճուղում բենզատարի պայթելու հետևանքով

Առնվազն 20 մարդ է զոհվել Նիգերիայի հարավ – արեւմուտքում արագընթացի խճուղում տեղի ունեցած ավտոմոբիլային վթարի ժամանակ, որն ուղեկցվել է բենզատարի պայթյունով: Հոկտեմբերի 13-ին այդ մասին հայտնել է նիգրիական Daily Post թերթը։

«Դիզելային վառելիքով բեռնված բենզատարի վարորդը գլուխ չի հանել կառավարումից, ավտոմեքենան շրջվել է եւ պայթել»,- հայտարարել է Ճանապարհային երթեւեկության անվտանգության դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ագնես Օգնունգբեմին:- Ընդամենը ճանապարհա-տրանսպորտային պատահարի մեջ է հայտնվել ութ ավտոմոբիլ, որոնք լիովին այրվել են»:

Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ի օրվա երկրորդ կեսին Օսունի նահանգի Իլեսա – Ակուրե արագընթացի խճուղում: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս