Վարչապետի խոսնակը՝ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախկին նախագահների հանդիպման մասին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ տեղեկություններ ունի, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանից և Արկադի Ղուկասյանից բացի, հանդիպել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահների հետ։

«Ես նման տեղեկություն ունեմ, գուցե ոչ բոլորի հետ, գուցե ինչ-որ մեկի հետ չի հանդիպել, բայց ունեմ տեղեկություններ, որ հանդիպում եղել է»,- ասաց Մարուքյանը։

168.am-ի հետ զրույցոմ վարչապետ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը չհաստատեց Էդմոն Մարուքյանի տեղեկությունը։

«Ես նման տեղեկություն չունեմ։ Եթե նման հանդիպում տեղի ունենա երբևէ, մենք դրա մասին հաղորդագրություն կտարածենք անպայման»,- ասաց խոսնակը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031