Բաժիններ՝

«Ինչպես դուք, այնպես էլ ես՝ ապշած եմ այդ որոշումից»․ Դավիթ Խաժակյանը՝ կայանատեղի կառուցելու համար 49 մլն դրամ հատկացնելու մասին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ տեղի ունեցած ավագանու նիստից հետո ինձ հարցնում են, թե այդ ի՞նչ կայանատեղի է նախատեսվում կառուցել 49 մլն դրամով և ո՞րն է իմ դիրքորոշումը։

Տեղեկացնում եմ, որ դա պահուստային միջոցներից հատկացվող գումար է, որով համայնքապատկան «Երևանտրանս» ՓԲԸ տարածքում պետք է կայանատեղի կառուցվի՝ համայնքապատկան միկրոավտոբուսների համար։

Բնականաբար, ինչպես դուք, այնպես էլ ես՝ ապշած եմ այդ որոշումից, սակայն ավագանու նիստին, ելնելով ռազմական դրությունից, հարցեր չեմ տվել և ելույթ չեմ ունեցել։

Այս երկու տարիների ընթացքում բարձրաձայնել եմ շատ ավելի քննադատելի երևույթների մասին, որոնք շարունակվել և շարունակվում են այս օրերին։ Ուստի հիմա ինչպես ուզում են, թող վարվեն, միևնույնն է մեր կարծիքը չեն հարցրել ո՛չ երեկ, ո՛չ այսօր։
Խաղաղությո’ւն մեր երկրին, մնացածը կկարգավորվի»։

Հարգելի ընկերներ,Երեկ տեղի ունեցած ավագանու նիստից հետո ինձ հարցնում են, թե այդ ի՞նչ կայանատեղի է նախատեսվում կառուցել…

Gepostet von Դավիթ Խաժակյան am Mittwoch, 21. Oktober 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս