«Լսել եմ, որ վարչապետը հանդիպել է նախկին նախագահների հետ». Էդմոն Մարուքյան

«Ես վստահ եմ, որ հանդիպումներ եղել են վարչապետի և նախկին ղեկավարների միջև՝ ճշտեք: Այո, լսել եմ, որ վարչապետը հանդիպել է նախկին նախագահների հետ, չեմ կարող ասել՝ բոլորի հետ հանդիպե՞լ է, թե՞ ոչ, մի մասի հետ լսել եմ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե Արցախի Հանրապետության նախագահների հետ հանդիպումից զատ, վարչապետն ինչո՞ւ չի  հանդիպել ՀՀ նախկին ղեկավարների հետ:

Հարցին՝ այսօր միասնականություն տեսնո՞ւմ է ՀՀ քաղաքական դաշտում, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ շատ դեպքերում տեսնում է, որ միասնականությունը մնացել է հայտարարությունների մակարդակում:

«Ես հղում կատարեցի սեպտեմբերի 27-ի բոլոր քաղաքական ուժերի հայտարարությանը, որ եղել է նման հայտարարություն՝ ներքաղաքական անհամաձայնությունները մի կողմ դնելու վերաբերյալ: Դրանից հետո գնդակն իշխանությունների դաշտում է, ինքն ում ներուժն ինչպես կօգտագործի՝ իր խնդիրն է»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետը Կառավարությունում հանդիպել էր Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ:

168am արձանագրել էր, թե ինչպես են Արցախի նախկին նախագահների ավտոմեքենաները դուրս գալիս Կառավարության շենքից։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս