Բաժիններ՝

Արոնյանը Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարում դեռևս 4-րդն է

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները  2020 Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարում: Առցանց մրցաշարում կայացան 4-6-րդ տուրերը: Նախ Արոնյանը զիջեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, այնուհետ կիսեց միավորը համապատասխանաբար Պենտալա Հարիկրիշնայի և Ջեֆրին Սյոնի հետ:

Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում ընթանում է 4-րդ տեղով: Առաջատարը Մագնուս Կարլսենն է:

Արոնյանի հետ մրցաշարին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսն, Ջեֆրին Սյոն, Ալիռեզա Ֆիրուջան և Պենտալա Հարիկրիշնան։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար է: Հաղթողը կստանա 50 հազար ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930