Բաժիններ՝

Տոկիոյի ՕԽ ըմբշամարտի վարկանիշային մրցաշարերը հայտնի են

Տեղի է ունեցել ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի հեռավար նիստ։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Որոշվել է շարունակել Բելգրադում դեկտեմբերին նշանակված պատանիների և մեծահասակների աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքները։

Ազգային ֆեդերացիաները պետք է կարծիք հայտնեն մրցումների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ։ Առաջիկա օրերին նրանց կուղարկվեն համապատասխան հարցաթերթիկներ, որոնք UWW-ին կօգնեն կողմնորոշվել, գնահատել իրավիճակը:

Առցանց նիստում հաստատվել է Տոկիոյի Oլիմպիական խաղերի վարկանիշային հետագա մրցումների ցանկը։ Ուղեգրեր կշնորհվեն Լեհաստանում 2021 թ. հաջորդաբար անցկացվելիք միջազգային մրցումներում. Վոցլավ Ցիոլկովսկու (ազատ ոճ), Վլադիսլավ Պիտլյասինսկու հուշամրցաշարերում (հունահռոմեական), Լեհաստանի բաց մրցաշարում (կանանց ըմբշամարտ) և Ասիայի ու Օկեանիայի առաջնություններում:

Ֆեդերացիայի գործկոմի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930