Տոնական տրամադրություն. անուշաբույր թխվածք՝ կիտրոնով
Բաղադրիչներ
1. Ալյուր – 150 գ
2. Շաքարավազ – 140 գ
3. Ձիթապտղի յուղ – 120 մլ
4. Կաթ – 120 մլ
5. Ձու – 1 հատ
6. Կիտրոնի հյութ – 1 ճ/գ
7. Փխրեցուցիչ – 1 թ/գ
8. Մայրու ընկույզ – 50 գ
9. Մեկ կիտրոնի կեղև
10. Աղ – 1 պտղունց
11. Հազրեվարդ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Կիտրոնի քերած կեղևը խառնել շաքարավազի և հազրեվարդի հետ: Թողնել 10 րոպե: Ավելացնել ձուն, ձիթապտղի յուղը և կաթը, կիտրոնի հյութը, խառնել: Ավելացնել փխրեցուցիչը և ալյուրը, կրկին խառնել:
2. Ընկույզը տապակել կաթսայի մեջ աղով և ավելացնել խմորին:
3. Տապակի մեջ լցնել խմորը և թխել 40 րոպե, 180С ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը