Բաժիններ՝

Սուարեսն «Ատլետիկոյում» տարեկան 9 միլիոն եվրո կվաստակի

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մոտ է «Ատլետիկոյին» միանալուն:

Marca-ի փոխանցմամբ՝ ուրուգվայցին մադրիդյան ակումբի հետ 2 տարվա պայմանագիր է համաձայնեցրել՝ տարեկան 9 միլիոն եվրո աշխատավարձով:

Հաղորդվում է, որ Սուարեսն արդեն զրուցել է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» համաձայնել է խզել պայմանագիրը 33-ամյա հարձակվողի հետ: Կատալոնացիներն անվճար բաց կթողնեն ուրուգվայցուն, իսկ նա, իր հերթին, մասամբ կհրաժարվի պայմանագրով նախատեսված վերջին տարվա աշխատավարձից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930