Բաժիններ՝

Մակրոնն արտասանել է ամենաերկարատև ճառը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ճառը դարձել է ամենաերկարատեւը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի՝ սեպտեմբերի 29-ին ավարտված համաքաղաքական քննարկումներում: ՏԱՍՍ-ի տվյալների համաձայն՝ Ֆրանսիայի ղեկավարի՝ աշխարհին հղած ուղերձը տեւել է 48 րոպե։

Մակրոնն արծարծել է միջազգային քաղաքականության՝ գործնականում բոլոր թեմաները՝ կորոնավիրուսի համավարակից մինչեւ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպը: Նա մանրամասնորեն շարադրելՖրանսիայի դիրքորոշումն Իրանի, ԿԺԴՀ-ի, Սիրիայի, Լիբիայի, Լիբանանի եւ Բելառուսի շուրջն, ինչպես նաեւ ուշադրություն է նվիրել Եվրոպայի անվտանգության նոր հայեցակարգին: Ամենակարճատեւ վեցրոպեանոց ելույթները պատկանել են Հունգարիայի եւ Մոնղոլիայի ներկայացուցիչներին: Այս տարի անսպասելիորեն հակիճ է եղել նաեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը խոսել է ութ րոպեից փոքր-ինչ պակաս:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով կառավարությունների ղեկավարները չկարողացան անձամբ ժամանել Նյու Յորք, իսկ նրանց հայտարարությունները ներկայացվեցին տեսաձեւաչափով: Ավանդաբար ՄԱԿ-ի քարտուղարությունը համաժողովի մասնակիցներին խորհուրդ է տալիս իրենց ճառը սահմանափակել 15 րոպեով, սակայն գործնականում շատ հռետորներ խախտում են այդ կանոնը: Այս տարի այն նկատի չառնելն ավելի դյուրին էր, քան սովորաբար. չէ որ ղեկավարները չեն բարձրացել Գլավոր ասամբեայի ամբիոն, որտեղ 15 րոպեն լրանալուց հետո հռետորի առջեւ կարմիր լամպ է վառվում: Վերջին տարիներին առանձնապես երկարատեւ ելույթներով աչքի են ընկել Պաղեստինի, Վենեսուելայի եւ Պակիստանի ղեկավարներ Մահմուդ Աբասը, Նիկոլաս Մադուրոն եւ Իմրան Խանը: Իսկ ելույթի տեւողության ռեկորդը պատականում է Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյին, որը 1960 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից խոսել է 4 ժամ 29 րոպե: Նույն թվականին ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովն «աշխարհի խորհրդարանում» խոսել է 140 րոպե:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս