
Կորոնավիրուսով վարակման 458 նոր դեպք մեկ օրում. մահացել է 2 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 458 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 50359 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 292193, վերջին մեկ օրում` 3146 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 5102 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 304-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 44001 անձ` վերջին մեկ օրում 152 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 959 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 297 է: