Թուրքիայում վթարի է ենթարկվել ռուսաստանցիների տեղափոխող ավտոբուսը:
Այսօր «Հայրենիք»-ի կենտրոնական գրասենյակում Արթուր Վանեցյանի գլխավորությամբ տեղի ունեցավ կուսակցության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ներքաղաքական իրավիճակին և վերջին զարգացումներին վերաբերող խնդիրներ։
Խոշորագույն նավթի լցանավը, որն ավելի վաղ շահագործվել է Վենեսուելայում, մայիսի վերջին անցել է ռուսական դրոշի ներքո՝ ստանալով «Մաքսիմ Գորկի» անվանումը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 35-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ:
Թե ինչ ղալաթներ է արել Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր դաշտում, ինչն է ճիշտ արել, ինչը սխալ՝ իր, իր թիմի և այդ ժամանակահատվածի այլ ընդդիմադիր գործիչների խնդիրն է:
Վանաձորում հոկտեմբերի 5-ից մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ներում շնորհել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, եթե նա տեղեկություններ տրամադրի Դեմոկրատական կուսակցության վրա կիբեռգրոհի մասին, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով փաստաբանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
«Պարոն վարչապետ, մեր դուխը ինչի՞ եք կոտրել». ցուցարար
Վրաստանում վերջին օրը հայտնաբերել են կորոնավիրուսի 182 նոր դեպք, դրանց մեծ մասը կրկին կապված է Աջարաիայի հետ, լրագրողներին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան։ Մասնավորապես, 182 նոր դեպքերից 129-ը կապված է Աջարիայի հետ. 114-ը վերաբերում է Բաթումին, 11-ը՝ Քոբուլեթին, երեքը՝ Կեդային, մեկը՝ Շուախեւին: Ինչ վերաբերում է մնացած տարածաշրջաններին, ապա Թբիլիսիում հայտնաբերվել է […]
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ նվերներ եմ ուղարկել այս պահին Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին:
Հատկապես Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների ընտրությունից հետո իշխանությանն ուղղված քննադատությունը բազմապատիկ ավելացավ ոչ միայն ու ոչ այնքան՝ հակաիշխանական ուժերի, որքան իշխանությանը ջերմեռանդորեն պաշտպանող քաղաքական ու քաղաքացիական խմբերի կողմից։ Բայց ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակն այսբերգի սոսկ երևացող մասն է, զուգահեռաբար երկրում ընթանում են բազմաթիվ խորքային գործընթացներ, որոնք ամեն օրվա հետ ավելացնում են իշխանությանն ուղղված քննադատությունն ու դժգոհության չափաբաժինը։
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է իր պրոդուկտների շարքը և հաճախորդներին առաջարկում է վերաֆինանսավորման նոր ծրագիր` այլ բանկերից և վարկային կազմակերպություններից անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի գնման նպատակով:
Ապազգային խմբակ-իշխանության առաջնորդի այսօրվա խոհափիլիսոփայական մտորումները ճիշտ և սխալ քայլերի մասին, ընդամենը իրականն ու երևակայականը իրար խառնած ինքնաարդարացման փորձ է, պատասխանատվությունից խուսափելու նպատակով, ոչ ավելին:
«Որևէ պետական մարմնի աշխատող, պատգամավոր, նախարար մեկ անգամ չի այցելել Գնդեվազ, Ջերմուկ, Գորայք, Սարավան, որ հասկանա թե էս համայնքներում իրական իրավիճակը ոնց ա։ Պետք է գան, խոսենք։ Մենք հրավիրում ենք իրենց․ թող գան խոսեն մարդկանց հետ, տեսնեն՝ մարդիկ ինչով են ապրում, ինչ խնդիրներ ունեն։ Եվ, առհասարակ՝ ինչ է կատարվում այս համայնքում»։
Սեպտեմբերի 21-ին Անկախության օրվան նվիրված միջոցառումներ են նախատեսված նաեւ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում։ Տոնական միջոցառման նախապատրաստական աշխատանքների նպատակով, սեպտեմբերի 18-ից մինչեւ սեպտեմբերի 22-ը, արգելոց-թանգարանը փակ կլինի։
Սեպտեմբերի 8-ին «Փաստ» օրաթերթը գրեց, որ իրենց կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ Վահե Գրիգորյանը վերջին մեկ ամսվա ընթացքում նկատելի հաճախականությամբ այցելում է կառավարություն:
Շաբաթներ առաջ մամուլը գրում էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը շուտով վայր է դնելու մանդատը և գնա գործադիր: Օրերս լրագրողների հետ զրույցում այս տեղեկությունը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց, միայն ասաց, որ դեռևս հստակ որոշում չկա:
Պահեստազորային կազմի հետ անցկացվող ուսումնավարժական հավաքները ՊԲ-ում այսօր կազմակերպվում են շատ ավելի հասցեական, նպատակային ու մասնակիցների մարտական խնդիրների իրական բնույթը հաշվի առնելով: Այս համատեքստում իրականացվող բազմաբնույթ միջոցառումներով բանակի հրամանատարությունն ու երկրի ղեկավարությունը նպատակ ունեն առավել ամրապնդել մեր անվտանգային միջավայրն ու բացառել հակառակորդի՝ հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները:
Թուրքիայի իշխանությունները վշտացած են Լիբիայի Ազգային հաշտության կառավարության (ԱՀԿ) ղեկավար Ֆաիզ Սարաջի պաշտոնաթող լինելու պլաններից:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ ուսանողական խորհրդի երիտասարդների, ուսանողների ու կուսակցության երիտասարդ համախոհների հետ, հանդիպման առիթը ԲՀԿ ուսխորհրդի բացումն ու նրանց մտահոգող խնդիրների մասին քննարկումն է եղել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի Հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերային՝ Անկախության օրվա առթիվ:
«Ս․թ․ 17.09.2020 , ժամը 12:25 30 ամյա ծննդկան Ա․Ս․ դիմել է «Շենգավիթ» ԲԿ (ախտորոշումը` ԲԳԱ, ԲՍԱ,ԲՄԱ ծննդաբերության լատենտ փուլ), հղիության 40-41 շաբաթական ժամկետում: Կինը նախկինում վիրահատվել է արտարգանդային հղիության կապակցությամբ: Հետվիրահատական շրջանում «Ցեֆտրիաքսիոն» հակաբիոտիկի նկատմամբ տարել է անաֆիլաքսային շոկ, որն ուղեկցվել է թոքերի այտուցով և սրտի կանգով: Առաջին անգամ կնոջը հաջողվել է փրկել :
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Թել-Ավիվում պաշտոնապես բացվել է Իսրայելում Հայաստանի դեսպանատունը:
Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր ավիաչվերթների վերաբացման հարցը քննարկվում է երկկողմանի` Ռուսաստանի և Հայաստանի միջև, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքագետների հետ քննարկում է ունեցել։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ COVID-19-ի թեստի պատասխանը դրական է. նա ինքնամեկուսացման մեջ է, բուժումը ստանում է տանը:
«Մենք այդ նախագծից տեղյակ չենք, կքննարկենք: Այնքան նախագիծ են բերում, մեկն ուզում է 27 տարին լրացած անձը 5 մլն դրամ վճարի և չծառայի, մեկը 10 մլն դրամ է ուզում, մյուսը՝ հոգեկան հիվանդները չընտրվեն, և այլն: Շատ ակտիվ պառլամենտ է, կնայենք, կքննարկենք»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի նախաձեռնությանը, ըստ որի՝ ներկայացնելու է նոր նախագիծ, որի համաձայն՝ հոգեկան հիվանդություններ ունեցող անձինք չպետք է զբաղեցնեն բարձր պաշտոններ:
«Այդ բանավեճը ես չեմ ուզում և չեմ էլ կարող մեկնաբանել, քանի որ չեմ ուզում մտնել երկու, ըստ էության, նախկին գործընկերների տարածք, որովհետև, երբ նրանք հուշագիր էին ստորագրում, ինձ չեն հարցրել, չէ՞, կամ՝ որ բանավիճում են, էլի չեն հարցրել: Այսինքն՝ այստեղ իմ անելիքը չկա, կարծում եմ՝ ցանկացած քաղաքական խնդիր պետք է լուծվի առանց վիրավորանքների՝ քաղաքական բարձր դեբատի մակարդակը պահելով: Մենք փորձել ենք այդ դեբատի մակարդակը չիջեցնել, բայց երբ սկսում են քեզ խփել գոտկատեղից ներքև, ինչ-որ իրավիճակներում պատասխանը դառնում է գոտկատեղից ներքև»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:
Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ավարտվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված համակարգային կոռուպցիոն դեպքի հետ կապված քրեական գործի նախաքննությունը: