ԱՀԿ-ում 2020-ի մարտից մինչև սեպտեմբեր աճի դանդաղում են նշել ծառայությունների համաշխարհային շուկայում
Առեւտրի հայաշխարային կազմակերպությունը (ԱՀԿ) ծառայությունների համաշխարհային առեւտրում աճի դանդաղում է արձանագրել մարտ ամսից մինչեւ սեպտեմբեր: Դա նշված է նրա զեկույցում, որը սեպտեմբերի 17-ին հրապարակվել է Ժնեւում։
Այնտեղ նշված է, մասնավորապես, որ ԱՀԿ-ի մշակած «Ծառայությունների առեւտրի ճնշաչափը», որն արտացոլում է միտումները գլոբալ առեւտրի բնագավառում, այժմ կազմում է 95,6 կետ, ինչն ավելի ցածր է, քան այս տարվա մարտին (96,8) եւ քան անցյալ տարվա սեպտեմբերին (98,4):
«Սեպտեմբերի 17-ի դրությամբ ինդեքսը հավասար է եղել է 95,6 կետի, ինչն ամենաթույլ ցուցանիշն է հայտնիներից»,- նշում են զեկույցի հեղինակները: Նրանց խոսքով՝ «երկրորդ եռամսյակում ծառայությունների առեւտրի աճը դանդաղում է ունեցել, եւ ըստ ժամանակի վերջին նվազումն արտացոլում է ինչպես գբլոբալ տնտեսական աճի թուլացող տեմպերն, այնպես էլ (կորոնավիրուսի հարուցած) COVID-19 (հիվանդության) վաղ փուլերը»:
Դրա հետ եկտեղ ԱՀԿ-ում ուշադրություն են հրավիրում «հանգուցային հատվածների ճկունության վրա ընդհանուր անկման ֆոնին»: Մարդատար ավիափոխադրումների ոլորտում ճնշաչափը ցույց է տվել սոսկ 49,2 կետ, թեեւ «վերջին ժամանակներս իրավիճակը, դատելով ըստ ամենայնի, կայունացել է»,- նշում են փորձագետները: Կոնտեյներային փոխադրումների (92,4) եւ շինարարական հատվածի (97) վերաբերյալ «Ճնշաչափի» տվյալներում ԱՀԿ-ն նույնպես բացասական միտումների դադարում է նկատում: Իրենց հերթին ֆինանսական ծառայությունները (100,3) «ընդհանուր ինդեքսի միակ բաղադրիչն են, որոնք սեպտեմբերի կեսերից գտնվում են աճի միտման մեջ»:
ԱՀԿ-ի ծառայությունների առեւտրի ճնշաչափը ցուցիչ է, որը տարբեր ցուցանիշները հավաքում դարձնում է միասնական ինդեքս: 100 կետից բարձր ցուցիչը հիմք է տալիս կանխատեսելու առեւտրի աճի արագացում, իսկ ցածրը՝ տեմպերի թուլացում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: