Թրամփը պատմել է, որ բոլոր ընկերներին կորցրել է նախագահ ընտրվելու պատճառով
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բարձրագույն պետական պաշտոնում ընտրվելու պատճառով կորցրել է բոլոր ընկերներին։ «Ես ունեցել եմ ընկերներ:
«Էյ, Դոն, գնանք ընթրելու»:- Օքեյ, լավ, Ռիչարդ, ես կգամ»:- «Էյ, Դոն, արի մի տեղ գնանք»:-«Օքեյ, Լարի, ավելի ուշ կտեսնվենք Նյու Յորքի ռեստորանում… Մենք հիանալի զրույցներ ենք ունեցել, պետք չԷ, որ դուք իմանաք, թե ինչի մասին էինք խոսում, դա ձեր գործը չէ: Բայց մենք անհոգ էինք»,-ասել է Թրամփը՝ Վիսկոնսինում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
«Հանկարծ ես դարձա ԱՄՆ-ի նախագահ… Եվ այժմ նրանք ինձ զանգահարում են. «Պարոն նախագահ, սըր, արդյոք չեք ցանկանում երբեւիցե հանդիպել: Ես ասում եմ. «Հանգստացի՛ր, ինձ պարզապես Դոնալդ կոչիր, դու ինձ 30 տարի գիտես»:-«Շատ շնորհակալություն, պարոնք նախագահ»,-շարունակել է Թրամփը:
Նա գանգատվել է, որ չի կարող այժմ նստել եւ ընկերների հետ խմել, թեեւ վրիպել եւ ասել է, թե ալկոհոլ չի օգտագործում: Թրամփի խոսքով՝ այժմ ինքը պետք է ապավինի Կոնգրեսի անդամներին, որոնք փոխարինում են ընկերներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: