Բաժիններ՝

«Ինտերը» հետաքրքրված է Սմոլինգով. «Մանչեսթեր Յունայթեդը» պահանջում է 20 մլն եվրո

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգը կարող է հեռանալ ակումբից:

«Ռոման» ցանկանում էր գնել 30-ամյա անգլիացուն, բայց հռոմեացիների առաջարկը չէր համապատասխանում մանկունյացիների պահանջին: Անգլիական ակումբը Սմոլինգին գնահատում է 20 միլիոն եվրո:

Այժմ պաշտպանով հետաքրքրված է «Ինտերը», հաղորդում է Calciomercato-ն:

«Ներաձուրիները» լավ հարաբերություններ են պահպանել «Կարմիր սատանաների» հետ Ալեքսիս Սանչեսի և Ռոմելու Լուկակուի տրանսֆերներից հետո, ինչը կարող է օգնել գործարքի կայացմանը:

Նախորդ մրցաշրջանում Սմոլինգը 30 հանդիպում է անցկացրել Սերիա Ա-ում՝ վարձավճարով խաղալով «Ռոմայում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս