Բաժիններ՝

Էդմոն Զարգարյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից

Էդմոն Զարգարյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից: Այս մասին Է․ Զարգարյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հարգելի գործընկերներ, ԱԻ նախարարի հրամանով ազատվել եմ նախարարի մամուլի քարտուղարի աշխատանքից։ Տեղեկացնում եմ, որ մամուլի քարտուղարին իրավունքի ուժով նշանակում և ազատում է նախարարը։ Ֆելիքս Ցոլակյանն օգտվել է օրենքի ընձեռած հնարավորությունից»,- գրել է Զարգարյանը:

Էդմոն Զարգարյանն իր գործընկերներին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և մաղթել արգասաբեր գործունեություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31