
«Պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով». Հայկ Մարության

Օգոստոսի 26-ի առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում, նախնական տվյալներով գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն: Քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել է. վնասվել է շքամուտքում գտնվող 12 բնակարան։ ԱԻՆ փրկարարական ծառայությունը որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացնում։ Իրենց ուժերով կամ փրկարարների օգնությամբ շենքի փլուզված հատվածից դուրս է եկել մոտ 20 մարդ:
Դեպքի վայրում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության և դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման խնդիրը։
Որոնողական աշխատանքներից և հետաքննության ավարտից հետո տարածքը կմաքրվի։
Ռայնիսի փողոցում շենքի փլուզումից տուժած բնակիչները կստանան անհրաժեշտ օգնություն
Ռայնիսի փողոցում շենքի փլուզումից տուժած բնակիչները կստանան անհրաժեշտ օգնությունՔաղաքապետ Մարությանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության եւ դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը։
Gepostet von Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality am Mittwoch, 26. August 2020