Բաժիններ՝

Հայտնի է դարձել այն մարդկանց կատեգորիան, որոնք ամենից հաճախ են մահանում կորոնավիրուսից

Այն պացիենտները, որոնք կորոնավիրուսով հոսպիտալացվել են, մահանալու եռակի ավելի շատ շանսեր ունեն, եթե նրանց մոտ առկա է մետաբոլիկ համախտանիշը: Այդ մասին հաղորդել է Eurekalert կայքը՝ վկայակոչելով գիտնականների հետազոտությունը:

Ինչպես նշվում է հոդվածում, այդ համախտանիշը առնվազն երեքի միագումարն է այն հինգ շեղումներից, որոնք են՝ հիպերտոնիան, արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, ճարպակալումը, ինչպես նաեւ բարձր խտության լիպոպրոտեինների (ԲԽԼՊ) ցածր մակարդակը եւ թրիգլիցերիդների բարձր մակարդակը:

«Որքան շատ են ձեզ մոտ նման ախտորշումները, այնքան ավելի վատ է ելքը»,- պորտալը մեջբերում է անում հետազոտության հեղինակներից դոկտոր Ջոշուա Դենսոնից: Գիտնականները հետեւել են 287 պացիենտների, որոնք հոսպիտալացվել են մարտի 30-ից մինչեւ ապրիլի 5-ն ընկած ժամանակաշրջանում՝ Նոր Օռլեանում հիվանդացության բարձրակետի ժամանակ:

Պացիենտի միջին տարիքը կազմել է 61: Հիվանդացածների շրջանում ամենաշատը տարածված է եղել հիպերտոնիան (80 տոկոս), ճարպակալումը (65 տոկոս), ինչպես նաեւ շաքարախտը (54 տոկոս):

Բացի այդ, 39 տոկոսի մոտ եղել է բարձր խտության լիպոպրոտեինների ցածր մակարդակ: Պացիենտների շուրջ 66 տոկոսն ունեցել է մետաբոլիկ համախտանիշ:

Նշվում է, որ մետաբոլիկ համախտանիշով պացիենտների մոտ կորոնավիրուսից մահացության հավանականությունը 3,4 անգամ ավելի բարձր է, քան այն մարդկանց մոտ, որոնք դա չունեն: Ամբողջ աշխարհում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն, հայտնաբերվել Է վարակման արդեն 23,5 միլիոն դեպք, ավելի քան 810 հազար մարդ մահացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս