![](/banners/BeFunky-design.jpg)
Ռազմարդյունաբերության ոլորտում որոշ ուղղություններով նախատեսվում է սերիական արտադրություն
![](https://168.am/wp-content/uploads/2020/08/Hakob-Arshakyan-2.jpg)
Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտում որոշ ուղղություններով նախատեսվում է սկսել սերիական արտադրություն: Այս մասին օգոստոսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Գործարկվել են մի շարք արտադրատեսակների և նոր մշակումների փորձնական արտադրություններ, իրականացվել են փորձարկումներ, և, որպես արդյունք, նախատեսվում է այդ ուղղություններով սկսել սերիական արտադրություն: Հաջողված փորձարկումներ են իրականացվել նաև անօդաչու թռչող սարքերի մասով, դրանց կիրառումը տեսել եք իրական մարտական պայմաններում՝ հուլիսյան մարտերի ընթացքում»,- ասաց Արշակյանը:
Նախարարը նշեց, որ Ռազմարդյունաբերական կոմիտեն իրականացրել է ռազմարդյունաբերության ոլորտի ազգային ստանդարտների մշակման, արտերկրի փորձի ուսումնասիրման աշխատանքներ: