Բաժիններ՝

Մեսսին որոշել է կայացրել ապագա ակումբի հարցում

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին որոշում է կայացրել իր ապագա ակումբի հարցում: Այս մասին գրում է ֆրանսիական L’Equipe-ը: Մեսսիի հայրը զրույց է ունեցել Փարիզը ներկայացնող ՊՍԺ-ի ղեկավարության հետ և հայտնել, որ որդին ցանկություն ունի տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթի»` Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն ունի հեռանալ կատալոնական ակումբից: Արգենտինացին ֆաքսով այդ մասին հայտնել է թիմին և ուզում է օգտվել պայմանագիրը միակողմանի խզելու իր հնարավորությունից: Նրա հայրը Մանչեսթեր քաղաքում է: Նա այդ քաղաքում սկսել է բանակցությունները «Մանչեսթեր Սիթիի» հետ: Կողմերի միջև բանակցություններ են ընթանում երկու տարվա պայմանագրի շուրջ:

Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս