ՊՍԺ-ն միանում է պայքարին
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է այս ամառ փոխել ակումբը:
Ըստ Diario Sport-ի՝ ՊՍԺ-ն լուրջ է տրամադրված արգենտինացու համար մրցակցելու հարցում: Ֆրանսիական ակումբը երկար ժամանակ էր խորհում այս գործարքի շուրջ, բայց ակումբի սեփականատերերը հաստատել են տրանսֆերը:
ՊՍԺ-ի ղեկավարությունը կարծում է, որ Մեսսիի տրանսֆերը կարևոր ռազմավարական քայլ է: Ակումբում հավատում են, որ նման տեղափոխության դեպքում Նեյմարը և Կիլիան Մբապեն առանց երկմտելու կհամաձայնեն երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:
Վերջնական որոշումը պետք է կայացնի հենց Մեսսին: Սպասվում է, որ «Մանչեսթեր Սիթին» ու «Ինտերը» կարող են առաջարկներ անել խաղացողին:
Սիրարփի Աղաբաբյան