Բաժիններ՝

«Այսօր ոլորտները վստահված են դիլետանտներին, ովքեր չեն կարողանում ղեկավարել, բայց ուզում են փող ուտել»․ Գևորգ Գրիգորյան

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նախորդ իշխանությունների ժամանակ ժողովրդի բողոքը ուղղված էր երկրում տիրող ինչ-որ երևույթների դեմ, որոնք ոմանց համար ընդունելի էին, իսկ ոմանց համար` ոչ: Մարդիկ բողոքում էին կոռուպցիայից, «փայ մտնելուց», աշխատատեղ չլինելուց, ԽԾԲ-ից և այդ ամենի մեջ մեղադրում էին մեկ մարդու` երկրի նախագահին, սակայն հստակ փաստ չկար, միայն ասեկոսեներ էին:

Այսօր մարդիկ բողոքում են թիրախավորված` առողջապահության ոլորտում կոնկրետ հանցագործությունների դեմ, կրթության ոլորտում կոնկրետ անթույլատրելի «ռեֆորմների» դեմ, այլ պետությունների հետ հարաբերությունները փչացնելու կոնկրետ` զգալի ու քաղաքացու վրա բացասաբար ազդող հետևանքների դեմ, ստախոսության դեմ, փաստարկված կոռուպցիայի դեմ, մեր սովորույթները անտեսելու դեմ, մեր կենսակերպը անսովոր կերպով փոխելու դեմ և այլն…

Ասածս ի՞նչ է… Բոլոր իշխանությունների ժամանակ եղել են խնդիրներ, և այո՛, այդ խնդիրները պետք է բարձրաձայնվեին, բայց նախորդ իշխանության ժամանակ ոլորտները վստահված էին պրոֆեսիոնալներին և դրա համար բնակչության բողոքը անորոշ էր, իսկ այսօր… այսօր ոլորտները վստահված են դիլետանտներին, ովքեր չեն կարողանում ղեկավարել, բայց ուզում են փող ուտել։ Մի խոսքով… հավանաբար սա այն է, ինչ ուզում էր «ժողովուրդը»` միասեռականների իրավունքները գերադասել սեփական իրավունքներին, ստամբուլյան և լանցերոտի կոնվենցիաները գերադասել մեր ավանդական հայկական դաստիարակությանը, աղանդը գերադասել Եկեղեցուն, մահը գերադասել կյանքին և այդպես շարունակ…

Երևի դա էր «ժողովրդի» պատկերացրած Հայաստանը… Բայց ոչ իմ… իմ պատկերացրած Հայաստանի համար ես մինչև վերջ պայքարելու եմ և կյանքս շարունակելու եմ իմ երկրում:

Գնացեք վայելեք ձեր հանգստյան օրերը, որովհետև ժամանակն է դուրս գալ ձեր տաքուկ տեղերից և ի վերջո ուղղել ձեր մեջքը, որի վրա թառել են նիկոլփաշինյանները, արսենթորոսյանները, արայիկհարությունյանները, արմանբաբաջանյանները և այլոք…

Ուղղեք ձեր մեջքը, դուք ստրուկ չեք…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս