Լիբանանի դատախազությունը մի քանի նախարարների կհարցաքննի Բեյրութի պայթյունի գործով
Լիբանանի դատախազությունը մտադիր է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի գործով հարցաքննության կանչել մի քանի նախարարների կառավարմության ներկայիս եւ ավելի վաղ կազմերից: Այդ մասին հայտնել էAl Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի դատական շրջանների մի աղբյուր: Վերջինիս տվյալներով՝ առաջինը կհարցաքննվի Լիբանանի հանրային աշխատանքների նախարարության նախկին ղեկավար Գազի ալ Արիդին: Նաեւ պլանավորվում է ցուցմունքներ տալու համար կանչել հանրային աշխատանքների, ֆինանսների եւ արդարադատության մի քանի այլ նախկին նախարարների:
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 171 մարդ, տուժել շուրջ 6 հազարը, տասնյակ մարդիկ համարվում են անհայտ կորած: Լիբանանի ներքգործնախարարության տվյալներով՝ ողբերգության պատճառ է դարձել եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումը, որը մաքսային ծառայություններն առգրավել էին վեց տարի առաջ:
Օգոստոսի 8-ից Բեյրութում տեղի էին ունենում զանգվածային ցույցեր, որոնք հետագայում վերաճել են անկարգությունների: Բողոքավորները Լիբանանի կառավարող կոալիցիային մեղադրում էին կոռուպցիայի մեջ եւ պահանջում վաղաժամկետ ընտրությունների անցկացում եւ նավահանգստում տեղի ունեցած պայթյունի անկախ հետաքննություն: Այդ ֆոնին օգոստոսի 10-ին Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարեարել է կառավարության հրաժարականի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: