Բաժիններ՝

ԱՄՆ-ի ներկայացուցիչը կոչ է արել քվեարկելու Իրանի նկատմամբ զենքի բռնարգելքի երկարաձգման օգտին

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին կոչ է արել պաշտպանելու Իրանի նկատմամբ զենքի բռնարգրելքի երկարաձգման բանաձեւի նախագիծը, որը ներկայացրել է Վաշինգտոնը: Համապատասխան հայտարարությունն օգոստսի 11-ին հրապարակվել է Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչության կայքում:

Մշտական ներկայացուցիչը հավաստել է, որ փաստաթղթի նախագիծը ներկայացվել է օգոստոսի 13-ին. «Այսօր Միացյալ Նահանգները ներկայացրել է Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծ Իրանին սովորական սպառազինությունների վաճառքի եւ նրանից դրանց գնման գոյություն ունեցող բռնրագելքի երկարաձգման մասին»:

Ավելի վաղ ՄԱԿ-ի աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ նախագծի շուրջը քվեարակության օրը կորոշի Անվտանգության խորհրդի նախագահը: Իրան զենքի ներկրման սահմանափակումների ժամկետը, միջուկային գործարքի համաձայն, լրանում է 2020 թվականի հոկտեմբերի 18-ին: ԱՄՆ-ի ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ հետամուտ կլինեն բռնարգելքի երկարաձգմանը՝ չնայած իրենց դուրս գալուն իրանական գործարքից: Քրաֆթն ամերիկյան փաստաթղթի շուրջը քվեարկությունը համարել է «ընտրություն խաղաղության եւ ահաբեկչության միջեւ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս