Մանկատան 163 շրջանավարտ կապահովվի բնակարանով. Կառավարությունը նոր որոշում ընդունեց

Կառավարության այսօրվա հերթական նիստի օրակարգում 39 հարցից միայն 3-ն էին զեկուցվող, և դրանցից մեկով  որոշվեց 2003-2015թթ. ընթացքում պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկատան, խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին ծրագրի շրջանակներում հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցնող մանկատան 163  շրջանավարտներին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության նիստում տեղեկացրեց, որ այդ բնակարանները տրամադրվել էին անհատույց, 10 տարի ժամկետով, և պայմանագրով նախատեսվել էր, որ բնակարանը կարելի է մասնավորեցնել կամ տալ վարձակալության:

Բաթոյանը նաև հիշեցրեց, որ հերթացուցակում գրանցված, սակայն բնակարաններ չստացած մնացյալ շահառուների համար 2019 թվականին մեկնարկել էր բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու գործընթացը, որի արդյունքում շրջանավարտներին հնարավորություն էր տրվել ձեռք բերել բնակարան՝ սեփականության իրավունքով: Ըստ Բաթոյանի, այս ամենի  արդյունքում ստացվել էր, որ նույն կարգավիճակով անձինք հայտնվել էին անհավասար պայմաններում:

«Նախագծի ընդունմամբ կվերացվի այս անհավասարությունը և կամբողջացվի 1991-2019 թթ. մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք սա նշանակում է, որ կառավարությունը մինչև 20019 թվականը եղած մանկատան բոլոր շրջանավարտներին այս կերպ ապահովում է բնակարանով:

«Այո, բոլոր այն քաղաքացիները, ՀՀ քաղաքացիները, ովքեր շրջանավարտ են եղել 91 թվականից մինչև 2019 թվականը, ովքեր չունեն սեփականության իրավունքով կամ վերջին 5 տարվա ընթացքում չեն օտարել բնակարան»,- ասաց Զարուհի Բաթոյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, թե կառավարության խնդիրը չպետք է լինի մանկատան սաներին բնակարան տալը, այլ՝ խնդիրը պետք է լինի մանկատան սաներին կրթական այնպիսի հմտություններով օժտելը, որ իրենք իրենց աշխատանքով բնակարան ձեռք բերեն:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս