Հանրակրթության հայոց լեզու և գրականություն առարկաների չափորոշիչ և ծրագրեր մշակող աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ներառվելու է ուսումնական ծրագրում:
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Սարգիս Շահինյանի հետ։
9-ամյա Հայկ Ներսեսյանը, որն արդեն 18 վիրահատություն է տարել, բոլորի օգնության կարիքն ունի։ Հայկը պետք է վիրահատվի Գերմանիայում, վիրահատության համար պահանջվող 16 հազար եվրոյից մնացել է հավաքել 3600 եվրո։
Հայաստանում ազատությունից զրկված անձինք նորից հնարավարություն կունենան ամսվա ընթացքում ունենալ մինչև երեք ժամ տևողությամբ մեկ տեսակցություն, ինչից զրկված էին արտակարգ դրության հաստատումից մինչև այսօր։ Համապատասխան որոշումն ընդունեց Կառավարությունը հուլիսի 23-ի նիստում՝ չզեկուցվող հարցերից մեկով՝ փոփոխություն կատարելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» օրենքում։
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտնել է, որ հուլիսի 30-ին երկրում ազգային սգո օր կհայտարարվի՝ ի հիշատակ կորոնավիրուսից մահացածների:
Ուկրաինայում շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 9 մարդ:
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է Կառավարությանը հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:
Ռուսաստանի Դաշնությունում վերջին 24 ժամում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5871 նոր դեպք, 146 հոգի մահացել է, 8366-ը՝ ապաքինվել։
Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հարցազրույցներից մեկում նշել է, որ չի կարող բացառել՝ կորոնավիրուսի դեպքերի աճի պայմաններում երկրորդ անգամ երկրի սահմանների փակումը:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումները մեկնաբանելով ասացի, որ դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլեւ Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ:
Արցախի Հանրապետությունում հուլիսի 25-ի դրությամբ՝ կորոնավիրուսի 10 նոր դեպք հաստատվել:
Երեկ՝ առավոտյանի ժամը 11.00-ի շրջանում, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը խրոխտ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ բացահայտել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից տեղեկություններ ստանալու փորձեր:
Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական միջոցառումներ իրականացնել իրավախախտումների բացահայտման ուղղությամբ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի բախումների վերաբերյալ։
Օգոստոսի 1-ից Մոսկվան վերսկսում է թռիչքները երեք՝ Մեծ Բրիտանիա, Թուրքիա և Տանզանիա ուղղություններով:
Արդյունքում, ի տարբերություն 2016-ի, չկա միտում, որ բանակցությունները շարունակվելու են զուգահեռ երկու ուղղություններով` հրադադարի ամրապնդում և բովանդակային հարցեր: Դրա փոխարեն, առանցքային նպատակ են դիտարկվում Ադրբեջանի այդքան երազած սուբստանտիվ բանակցությունները:
Ի պատասխան Վիվա-ՄՏՍ-ի կոդով երկու հեռախոսահամարների վերաբերյալ հարցումների ու հրապարակումների՝ ընկերությունը հարկ է համարում տեղեկացնել, որ վերը նշված համարները տրամադրվել են իրավաբանական անձի` մասնագիտական սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եղանակով Երևան համայնքին 638.179.090 ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու դեպք բացահայտելու մասին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կողմից Վահրամ Ավետիսյանի առաջադրումը ՍԴ դատավոր, խորացրել է ՀԱԿ-Նիկոլ Փաշինյան անջրպետը։ Դա անակնկալ է եղել նաեւ Վահե Գրիգորյանի համար, ով կարծում է, որ ՍԴ-ն նախկինների «լծից» ազատագրելու իր ջանքերն արդյունք չեն տվել, քանի որ ՍԴ է գործուղվում նախկին իշխանությունների դատական սպասարկուի որդին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության սպառնալիքների հետ կապված, թե կհարվածեն Մեծամորի ատոմակայանին, խնդրել էինք ՀՀ-ում ԵՄ պատվիրակության արձագանքը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն այդպես էլ վերջնական տեսքով դեռ հավանության չի արժանացել կառավարության կողմից, եւ շարունակվում են բուռն քննարկումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վարդենիսի քաղաքային հիվանդանոցն ու կայազորային հոսպիտալը չեն միավորվի: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանսոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե քննարկումներից հետո, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, եկել են այն եզրակացության, որ ավելի նպատակահարմար է միավորել Վարդենիսի հիվանդանոցն ու պոլիկլինիկան եւ ունենալ ավելի մեծ քաղաքացիական հիվանդանոց:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, կառավարության վերջին նիստում խոսելով արցախյան հարցի մասին, խոսել էր նաեւ հակամարտության շփման գծում մոնիտորինգի մեխանիզմների կիրառման մասին, որից հրաժարվել էր պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո։ Շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, թե նա որոշել է վերադառնալ Վիեննա-Ժնեւ-Սանկտ Պետերբուրգ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Սերժ Սարգսյանի ժամանակ։
Որպես հայ կին եւ մայր, ստիպված եմ ուղիղ ասել` հայ մայրերը ոչ միայն չեն վախենում պատերազմ ուղարկել իրենց որդիներին, այլեւ չեն վախենում անձամբ կռվել եւ զոհվել հայրենիքի համար:
Հետո, իր ֆեյքերի ու զոմբիների հարձակումը կազմակերպելով Մարգարիտա Սիմոնյանի վրա, փորձեց ստեղծել «հայրենասիրական» ֆոն ու իր փոքր շրջապատի հակառուսական տրամադրությունները տարածել հասարակության այլ շերտերում։
Հուլիսի 25-ին, ժամը 01։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի:
Հայաստանում հուլիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 383 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 36996-ի:
«Հրապարակ» օրաթերթը հոդված է հրապարակել, որտեղ նշված է, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը շուրջ 30 մեքենայով և բազմաթիվ մարդկանց հետ Կոտայքի մարզի Ծիրանի ռեստորանում է։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր մի խումբ մարտական ընկերների և Ամարասում Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել է Ամարաս, ծանոթացել իր հիմնած «Լույս» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքին:
Տարածքում գտնվող մեր լրագրողը նկատել է շուրջ երկու տասնյակի հասնող ծառայողական` ոստիկանության, պետական համարանիշերով, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության ուղեկցող ավտոմեքենաներ: