Հուլիսի 25-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները շարունակել են խստացված շրջայցերը ՀՀ Տավուշի մարզի զբոսաշրջային վայրերում, կանաչ գոտիներում ու ջրային տարածքներում։
Դեսպանության կայքէջում տեղադրված հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն. վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով: Վիզայի դիմում ներկայացնելուց առաջ խորհուրդ է տրվում հետևյալ էջում ստուգել, թե արդյո՞ք իրավասու եք մուտք գործել Ֆրանսիա»:
Գրողները ավելի լավ պիտի հասկանային որ Հայաստանում իշխանության են եկել մերկ ազատականներ էն աստիճան տարված արևմուտքով որ ուզում են դատարկեն հայ գրականությունը, ու տեղը լցնեն էն ինչ իրենց աչքում մրցակցության մեջ հաղթում է հայ գրականությանը։ էն աստիճան լիբերալներ են որ ազատ շուկայի մրցասպարեզ են հանել նաև դասական գրականությունը։
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած և հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանին հուղարկավորեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Երևանի «Ուրարտու»-ն ընկերական հանդիպում կանցկացնի «Գանձասար-Կապան»-ի հետ:
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում և կրկնայցեր է իրականացրել Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքներում:
Մեր նկատառմանը, թե՝ ասացիք՝ չեք հրաժարվել, բայց կարծեք այս երկու տարում այդ մասին չի էլ շեշտվել. մինչև վերջին հայտնի իրադարձություններն ավելի շատ խոսվել է բանակցային մթնոլորտի, խաղաղության, փոխվստահության մասին, արդյոք ուշ չէ՞ հիմա այս մասին շեշտադրումներ անել՝ հաշվի առնելով երկու տարվա դադարը, պատգամավորն արձագանքեց.
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հուլիսի 25-ին նախատեսել է աշխատանքային քննարկում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Ամարաս վանական համալիրի վերականգնման աշխատանքների 5-րդ փուլն է սկսում: Անցած տարի սկսված վերականգնման աշխատանքները ֆինանսավորում է «Լույս» մշակութային- գիտա- կրթական հիմնադրամը: Խորհրդի նախագահ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախ այցի ժամանակ ծանոթացել է Ամարասի վերանորոգման աշխատանքներին:
Մասնագետներն աշխատում են Հայաստանի ազգային գրադարանի կայքի վերականգնման ուղղությամբ:
«Բարսելոնա»-ի և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, քաթարական «Ալ-Սադ» ակումբի գլխավոր մարզիչ Չավին վարակվել է կորոնավիրուսով։
Հուլիսի 28-ից Ռումինիայից, Բուլղարիայից Հունաստան ժամանած յուրաքանչյուր ավիաուղևոր պետք է կորոնավիրուսի թեստ հանձնած լինի: Միայն թեստի բացասական պատասխանի դեպքում ավիաուղևորները կարող են մուտք գործել Հունաստան:
«Երկար տարիների աշխատանքի ընթացքում մեր ընկերությունները մշտապես հոգ են տանում սպառողների, գործընկերների և վարձակալների շահերի մասին՝ անկախ նրանց ազգությունից կամ դավանանքից»,- ասել է Գոդ Նիսանովը։
23-ամյա ռուս դարպասապահ Վլադիմիր Սուգրոբովը հեռացել է «Փյունիկ»-ից։
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել Արտակ Եդիգարյանի հետ։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 73 հազար նոր դեպք: Արդեն չորրորդ օրն է՝ երկրում մեկ օրում կորոնավիրուսից մահացածների թիվը անցնում է հազարը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի պնդմամբ 2020 թվականի հուլիսյան մարտերը ցույց են տվել՝ ՀՀ-ի հռչակած արժեքներն անցան թեստը։ Այս մասին Ռուբինյանն ասաց Ազգային անվտանգության ռազմավարության նվիրված հանրային քննարկման ժամանակ։
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Վաչագանի Գաբրիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ։
Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հետ կապված՝ առողջապահության նախարարության կողմից ափամերձ տարածքների ջրի որակի դիտարկման շրջանակներում իրականացվել են նախնական թունաբանական հետազոտություններ, որոնց արդյունքում սուր թունավոր ազդեցության մասին վկայող փոփոխություններ չեն նկատվել։
«Ռազմավարությունն ունի տրամաբանություն, աստեղ փորձել ենք ներդնել Հայաստանի Հանրապետության հիմնական շահերը, որոնք առանձնացվել են 3 կետի՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և Արցախի անվտանգություն։ Այսպիսով՝ մենք ԱՀ-ին տվել ենք ՀՀ շահի ամենաբարձր մակարդակը»,- նշեց Գրիգորյանը և հավելեց, որ տարածքային ամբողջականության, Հայաստանի սուվերենության հետ միասին Արցախի անվտանգությունը համարվում է ՀՀ կարևորագույն շահերից մեկը։
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբը համալրել է ուկրաինացի մասնագետ Անդրեյ Բերեզովչուկը:
Հուլիսի 25-ին տեղի ունեցավ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության համաժողովը, որի ընթացքում ամփոփվեց կուսակցության նախորդ տարվա իրականացված աշխատանքն ու առաջարկներ հնչեցին հետագա գործունեության հետ կապված՝ հաշվի առնելով երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակը:
Հուլիսի 24-ին «Ծիրանի» ռեստորանային համալիրում բազմամարդ խնջույք կազմակերպելու համար ՀՀ ոստիկանապետը չի պատժվի։ Ավելին՝ ՀՀ վարչապետը մտադիր չէ անգամ ծառայողական քննություն կատարելու հանձնարարություն տալ։
Հուլիսի 25-ի ցերեկը, 26-29-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում, 30-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Իրանում համավարակի տարածումից ի վեր կորոնավիրուսը հաղթահարել է ավելի քան 250 հազար մարդ:
168.am-ի ռուսաստանյան աղբյուրներն ահազանգում են ադրբեջանցիների կողմից հայ ազգաբնակչության վրա հարձակվելու ու սադրանքների նոր դեպքերի մասին։ Այս գիշեր՝ ժամը 1-2-ի հատվածում, Մերձմոսկովյան Շչերբինկա քաղաքում ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա, տրավմատիկ զենքով վիրավորել 3 հոգու:
Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպան Վարդան Տողանյանը կոչով դիմել է ՌԴ-ում բնակվող հայերին: Դեսպանը նշել է, որ կապի մեջ են համայնքի բոլոր ներկայացուցիչների հետ, գնահատում են իրավիճակը՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա, հայաշատ Մոսկվա ու այլ շրջաններ:
Հուլիսի 18-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 260 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2300 կրակոց:
Ֆրանսիական Air France ավիաընկերությունը հուլիսի 24-ին վերսկսել է Երեւան-Փարիզ իր շաբաթական չվերթերը։
«Փյունիկը» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2020/21 մրցաշրջանի տնային խաղերը կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: