«Բանակցությունների բովանդակությունը կառուցվելու է «մադրիդյան սկզբունքների» վրա, որոնք շարադրված են հիշատակվող 2019-ի մարտի 9-ի հայտարարության մեջ»․ Աննա Կարապետյան
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը ֆեյսբության իր էջում գրում է․ «ԵԱՀԿ Մինսկին խմբի համանախագահներն ուղենշել են բանակցային գործընթացի հետագա ընթացքը: Եվ ի՞նչ ունենք արդյունքում.
? Ոչ մի բառ հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին:
?Դրա փոխարեն ստեղծված լարվածության թուլացումից օգտվելու և արագ ՍՈւԲՍՏԱՆՏԻՎ բանակցությունների անցնելու կոչ:
?Կրկին հասցեականության բացակայություն: Անգամ առանձին անդրադարձ չի կատարվում Ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքին: Կրկին արհեստական բալանսավորման փորձ` քաղաքացիական բնակչությանը և կրիտիկական հաղորդակցությանն իրական կամ որպես այդպիսին ընկալվող սպառնալիքների քննադատության տեսքով:
?Հավասարեցում անգամ միջնորդական ձևաչափն ընդլայնելու Ադրբեջանի նկրտումների ու Արցախը բանակցային սեղան վերադարձնելու Հայաստանի օբյեկտիվ պահանջի միջև: Երկուսի անունն էլ ուղիղ չի տրվում, կոնտեքստից է հասկացվում:
? Անուղղակի քննադատություն ադրեջանամետ դիրքորոշում հայտնած միջազգային կազմակերպությունների և Թուրքիայի հասցեին: Ի դեպ, ոչ մի ուղիղ քննադատություն Թուրքիայի անընդունելի դիրքավորման հասցեին:
?ԵԱհԿ դիտորդների վերադարձի հարցում կրկին առանձնապես շտապողականության բացակայություն` միջնորդները բավարարվել են «հնարավորինս շուտ»
արտահայտությամբ:
Արդյունքում, ի տարբերություն 2016-ի, չկա միտում, որ բանակցությունները շարունակվելու են զուգահեռ երկու ուղղություններով` հրադադարի ամրապնդում և բովանդակային հարցեր: Դրա փոխարեն, առանցքային նպատակ են դիտարկվում Ադրբեջանի այդքան երազած սուբստանտիվ բանակցությունները:
‼️Բանակցությունների բովանդակությունը կառուցվելու է «մադրիդյան սկզբունքների» վրա, որոնք շարադրված են հիշատակվող 2019-ի մարտի 9-ի հայտարարության մեջ»:
ԵԱՀԿ Մինսկին խմբի համանախագահներն ուղենշել են բանակցային գործընթացի հետագա ընթացքը: Եվ ի՞նչ ունենք արդյունքում.? Ոչ…
Gepostet von Anna Karapetyan am Freitag, 24. Juli 2020