Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, շուտով կկարողանա տեսակցել հարազատներին. դատարանը բավարարել է Դ. Մովսիսյանի փաստաբան Գոռ Գևորգյանի բողոքը՝ արձանագրելով պաշտպանյալի իրավունքների խախտումը և պարտավորեցնելով նախաքննական մարմնին՝ վերացնել այն։
Եվրոպայի խորհրդի ղեկավարն առաջարկել Է ավելի քան 25 միլիարդ եվրոյով կրճատել Եվրամիության 2021 – 2027 թվականների յոթնամյա բյուջետային պլանը՝ մինչեւ 1,074 տրիլիոն եվրո (ամբողջ 7 տարվա համար)՝ Միության երկրների միջեւ ծայր առած տարաձայնությունների պատճառրով:
Արմավիրի մարզի Այգեկ համայնքի գյուղապետարանը փակ է, աշխատակիցներն ինքնամեկուսացված են: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, 168.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարի՝ Վարուժան Աբրահամյանի որդին՝ Արսեն Աբրահամյանը:
Բելառուսի ԿԸՀ-ն հնարավոր է համարում, որ նախագահական ընտրություններն օգոստոսի 9-ին առանց միջազգային դիտորդների անցկացվեն COVID-19 կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրադրության պատճառով:
Հայաստանում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ դեռ ամիսներ առաջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել էր դպրոցների ավարտական քննություններին և, մասնավորապես, վերջին զանգի միջոցառումներին: Հարությունյանն ասել էր, որ համավարակով պայմանավորված՝ կհետաձգվեն այդ միջոցառումները, և երբ վարակը նահանջի՝ միասին կնշեն, անգամ պաշտոնյաներ կմասնակցեն միջոցառմանը:
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200 000 եվրո՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իսրայելին կոչ է արել հրաժարվելու պաղեստինյան տարածքների բռնակցման պլանների իրականացումից:
Ռուսաստանի խոշոր կապիտալը՝ հայ լինի, թե այլազգի, ո՞նց կգա Հայաստան, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները լարված են։ Էդ հերիք չի, հիմա էլ Նավալնի եք Հ1-ով խաղացնում։ Դրանից հետո ո՞վ կգա։ Իշխանության նոր պաշտոնյաները լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում ներդրումների բացակայություն։ Երևի բացատրել է պետք, որ չլինի ներդրում՝ չի լինի նոր աշխատատեղ, չի լինի աշխատավարձ, չի լինի բյուջե մուծվող նոր գումար, չի լինի զարգացում։ Ու կլինի մի բան՝ սոված, անհույս հարյուր հազարավոր մարդիկ։
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ու ՀՀ ոստիկանությունը շարունակել են կրկնակի ստուգայցերի գործընթացը։
Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է: Օտար ուժերին ներհայկական, ներհայաստանյան հարցերի լուծմանը ներգրավելու, մեր երկրում որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ հանդես գալու պատրաստակամություն ունեցող ուժերը պիտի արժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության կոշտ հակազդեցությանը:
ԱՄՆ Պետդեպը մտադիր է մասնագետ վարձել, որը Հայաստանի կառավարությանը կօգնի պայքարել կոռուպցիայի դեմ: Այս մասին գրում է russian.rt.com կայքը: Նա պետք է համագործակցի երկրի Արդարադատության նախարարության հետ ու նպաստի բարեփոխումների քաղաքականության առաջխաղացմանը:
Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի:
Տեսակապի միջոցով նրանք ՀՀ երրորդ նախագահին ցուցադրում և պատմում են անցյալ տարի վանական համալիր Սերժ Սարգսյանի այցելությունից հետո առաջին փուլում իրականացված ծավալուն աշխատանքի արդյունքները, ինչպես նաև երկրորդ և երրորդ փուլերի անելիքները` ըստ հաստատված ծրագրի և ժամանակացույցի:
Երեկ factor.am-ին տված իր հարցազրույցի ընթացքում «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասել էր. «Երեկ ամբողջ իշխանական էլիտան անհասկանալիորեն ինչ-որ բան էր տոնում։ Այստեղ շատ կասկածելի էլեմենտներ կան։ Հրապարակային տեղեկատվություն կա, և դուք կարող եք Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչի կայքում տեսնել, որ Հայաստանի մշտական ներկայացուցիչը Եվրոպայում բառացիորեն մեկ օր առաջ հանդիպել է Եվրոպական դատարանի նախագահի հետ։ Ի՞նչ են քննարկել էդտեղ։ Դժվար թե քննարկած լինեն Եվրոպայի խորհրդի և Հայաստանի լայն օրակարգի հարցեր»։
Չինաստանի մաքսատունը COVID-19 է հայտնաբերել Էկվադորից ներմուծված սառեցված հարավամերիկյան սպիտակ ծովախեցգետինների փաթեթավորումների վրա:
ՀՀ երրորդ նախագահ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացվող` Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին:
Մաթեմատիկայի միասնական քննության գնահատականներն արդեն տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում, իսկ բողոքարկման ժամկետը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ի ժամը 18.00-ն:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հաղորդման ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, փորձելով արդարացնել Եկեղեցու պատմության առարկայի վերացումը և չունենալով իմ հնչեցրած քննադատության նկատմամբ առարկայական հակափաստարկներ, կրկին անդրադարձավ իմ երեխաներին, որոնք սովորում են ոչ պետական դպրոցում:
Հուլիսի 9-ին, ժամը 22:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Տրդատ Սարգսյանը նշանակվել է կուսակցության աշխատակազմի ղեկավար։ Այս մասին տեղեկանում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջից:
Նվիրյալների հիշատակը հավերժացնելու միակ միջոցը նրանց անավարտ գործերը տրամաբանական ավարտին հասցնելն է։
Արդյո՞ք պետք էր ավելին ակնկալել մեկ կառավարությունից, որի ղեկավարի համար տնտեսական հեղափոխությունն սկսվում և ավարտվում է ՀԴՄ տպելով, իսկ համավարակի դեմ պայքարը՝ դիմակ կրելով։ Եվ պատահական չէ, որ գլոբալ հիմնախնդիրների լուծման վերաբերյալ նման մակերեսային պատկերացումներ ունեցող իշխանությունն այսօր աննախադեպ ու խայտառակ ցուցանիշներ է գրանցում բնակչության վարակվածության ու մահացության առումով։
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է հինգով եւ հասել 973-ի, ապաքինվել է եւս երկու մարդ:
Հուլիսի 10-ի առավոտյան նավթի գները նվազում են կորոնավիրուսի դեպքերի թվի աճի եւ պահանջարկի վերականգնման հեռանկարների ճնշման ներքո:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում հավանության է արժանացել Արսեն Թորոսյանի հերթական անհեթեթ նախաձեռնությունը, որով առաջարկում է արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը լիազորություն տալ՝ բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու նախարարությանը՝ անկախ բուժհաստատությունների ենթակայության եւ սեփականության ձեւից։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հինգ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները 5.1 տոկոսով նվազել են:
«Հրապարակ» թերթը գրում է. «Եկող շաբաթ խորհրդարանը կրկին հանգիստ չի ունենա։ Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է նախատեսվում՝ նախ արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ որոշում կայացնելու համար, ապա՝ ՍԴ կազմը համալրելու։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովը հուլիսի 8-ին առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած «Ընդերքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագիծը: Ըստ օրինագծի՝ ընդերքօգտագործման թույլտվություն կտրվի այն արդյունահանողին, որը կներկայացնի պաշարների ուսումնասիրության թարմ տվյալներ:
«Իրատես» թերթը գրում է. «Արդեն երկու ամսից ավելի է շրջակա միջավայրի նախարարությունը նախարար չունի։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն անտեր թողել այս նախարարությունը։ Վերջերս խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի բացառիկ պարզաբանում արեց։ Պատգամավորի դիտարկմանը, թե ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, բայց համակարգողը՝ նախարարը, չկա, նա ասաց. «Ձեր նշած բոլոր հարցերի համար պատասխանատու է ՀՀ կառավարությունը. կարող եմ ասել, որ նախարարությունը գործում է բնականոն, կա նախարարի պարտականությունները կատարող»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԺ վերջին մի քանի նիստերն անցնում են առանց խորհրդարանական ընդդիմության եւ գրեթե դատարկ դահլիճում։ Արդեն «բարի ավանդույթ» է դարձել, երբ ականատես ենք լինում անբովանդակ եւ առանց քննադատության խորհրդարանական նիստերի, որտեղ բացի մի քանի դեկլարատիվ հայտարարություններից ու էպիկ տեքստերից, ոչ մի առանձնահատուկ իրադարձություն չի լինում։