
Դոնի Ռոստովից Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի
Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի:
Այս մասին հայտնում է Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Հուլիսի 10-ին ժամը 11:45 Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից «Armenia» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս չվերթով Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի»,- ասված է հրապարակման մեջ: