
Այգեկի գյուղապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել. գյուղապետարանը փակ է

Արմավիրի մարզի Այգեկ համայնքի գյուղապետարանը փակ է, աշխատակիցներն ինքնամեկուսացված են: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, 168.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարի՝ Վարուժան Աբրահամյանի որդին՝ Արսեն Աբրահամյանը:
«Հայրիկիս մոտ երեքշաբթի օրը կորոնավիրուս է հաստատվել, այժմ հիվանդանոցում է, վիճակը լավ է, մենք էլ տանն ենք ինքնամեկուսացված: Գյուղապետարանի աշխատակիցները ևս ինքնամեկուսացված են, այդ իսկ պատճառով գյուղապետարանը փակ է»:
Նշենք, որ հուլիսի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30903 դեպք, որոնցից 18709-ը` առողջացած, 546-ը` մահվան ելքով: