ԵՄ-ն 25մլրդ եվրոյով կկրճատի բյուջեի յոթնամյա պլանը Միության ներսում ակա տարաձայնությունների պատճառով
Եվրոպայի խորհրդի ղեկավարն առաջարկել Է ավելի քան 25 միլիարդ եվրոյով կրճատել Եվրամիության 2021 – 2027 թվականների յոթնամյա բյուջետային պլանը՝ մինչեւ 1,074 տրիլիոն եվրո (ամբողջ 7 տարվա համար)՝ Միության երկրների միջեւ ծայր առած տարաձայնությունների պատճառրով: Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը համապատասխան հայտարարությունն արել է հուլիսի 10-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:
Այդ առաջարկությունը կքննարկվի Եվրամիության՝ հուլիսի 17 – 18-ը կայանալիք գագաթնաժողովում: «Հունիսի 19-ին (ԵՄ-ի անցած գագաթնաժողովում) Միության ղեկավարներն անցկացրել են (Եվրահանձնաժողովի, 7 տարվա համար շուրջ 1,1 տրիլիոն եվրո) բյուջետային առաջարկությունների առաջին քննարկումը եւ հակազդեցություն են դրսեւորել առանձին կետերի շուրջը: Ես ինտենսիվ բանակցություններ եմ վարել եւ դրանց հիման վրա կներկայացնեմ իմ առաջարկությունը Եվրամիության յոթնամյա բյուջետային պլանի վերաբերյալ: 2021 – 2027 թվականների համար դրա ծավալը կկազմի 1,074 միլիարդ եվրո»,- հայտարարել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: