Բաժիններ՝

«Ոչ մի արդարացում չունեն այն անբարտավան չինովնիկները, ովքեր իրենց «տրամաբանված լոքդաունի» վարքագծով արագացրեցին գերմարդկային ճիգերով դեպի ապագան քայլող լուսավոր հայի անժամանակ վախճանը»

Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր երկրային կյանքից հեռացավ Կարեն Վարդանյանը․․․

Նվիրյալների հիշատակը հավերժացնելու միակ միջոցը նրանց անավարտ գործերը տրամաբանական ավարտին հասցնելն է։

Կարենը.
– Առաջինը ահազանգեց Արթուր Մկրտչյանի մոտալուտ վախճանի մասին,
– Բարձր պահեց Մովսես Գորգիսյանի պարզած ԵՌԱԳՈՒՅՆԸ,
– Հավատարմորեն շարունակեց Լեոնիդ Ազգալդյանի բանակաշինության ծրագրերը,
– Սկսեց ու կայուն հունի մեջ դրեց Հայաստաի արժանապատիվ քաղաքացու կերտման գործընթացը։

Եվ սա ամենը չէ …

Կարենի անավարտ գործերը շարունակողները կորցրեցին իրենց առաջնորդին, բայց երբեք ՀԱՎԱՏԸ, ՍԵՐՆ ՈՒ ՀՈՒՅՍԸ ԻՐԵՆՑ ԲՆՕՐՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ։

Ոչ մի արդարացում չունեն այն անբարտավան չինովնիկները, ովքեր իրենց «տրամաբանված լոքդաունի» վարքագծով արագացրեցին գերմարդկային ճիգերով դեպի ապագան քայլող լուսավոր հայի անժամանակ վախճանը։

ԲՈԼՈՐՍ ՄԵԾ ՊԱՐՏՔ ՈՒՆԵՆՔ ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌԱՋ …»։

https://www.facebook.com/hrant.khachatryan.h/posts/3488786064467487

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031