Բաժիններ՝

«Հիվանդանոցներում բուժվողների համար մեկօրյա բուժծառայության ծախս՝ որպես այսպիսին, սահմանված չէ». ԱՆ

168.am-ը ՀՀ առողջապահության նախարարություն հարցում էր ուղարկել՝ փորձելով պարզել հետևյալ հարցերը. առաջին՝ միջին հաշվարկներով որքա՞ն գումար է ծախսվում հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված մեկ պացիենտի բուժման համար, երկրորդ՝ համաճարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում որքա՞ն գումար է ծախսվել պետական միջոցներից կամ նախարարության բյուջեից, և որքա՞ն՝ Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման համար բացված հիմնադրամից:

Մեր հարցադրմանն ի պատասխան ՀՀ առողջապահությունից ստացված գրության մեջ ասվում է.

«2020 թվականի հունիսի 5-ի Ձեր հարցման կապակցությամբ հայտնում ենք.

1. Հիվանդանոցներում բուժվողների համար մեկօրյա բուժծառայության ծախս՝ որպես այսպիսին, սահմանված չէ, քանի որ այն կատարվում է՝ ելնելով բուժվողի առողջական վիճակից, բարդությունից:

2. Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի ( Covid-19 ) կանխարգելմանը, վերահսկմանը և բուժմանն ուղղված աշխատանքները դեռևս ընթացքում են, հետևաբար Ձեր կողմից պահանջվող տեղեկատվությունը հնարավոր կլինի տրամադրել միայն աշխատանքների ավարտից և տվյալների ամփոփումից հետո»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս