Բաժիններ՝

Ինչքան ուզում է բերման ենթարկեն, դիմակ չեմ կրելու, Նիկոլն էլ շուտով իր արժանի տեղում կլինի, այս խաղահանդեսն էլ կվերջանա․ Պավլիկ Մանուկյան. tert.am

Դիմակահանդեսին չմանսակցելու համար բերման ենթարկեցին, արձանագրություն են կազմել ու ազատ թողել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը՝ անդրադառնալով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի հարակից այգուց բերման բերման ենթարկվելուն:

«Դիմակ չեմ կրել, չեմ կրելու և հորդորում եմ, որ ժողովուրդն էլ չկրի»,- հավելեց Մանուկյանը: Իսկ թե ինչու, նա պատասխանեց, որ դա հակասում է և՛ Սահմանադրությանը, և՛ վնասում է ժողովրդի առողջությանը:

«Բաց տարածքում դիմակ կրելը հասկանո՞ւմ են՝ ինչ է նշանակում: Առհասարակ, ես հորդորում եմ, որ ժողովուրդը բաց տարածքում բացարձակապես դիմակ չկրի, սա խայտառակություն է, վախի մթնոլորտում ստրկացնելու ակտիվ աշխատանքներ են կատարվում»,- հայտարարեց նա:

Դիտարկմանը՝ չէ որ դիմակը օգնում է կանխել կորոնավիրուսի տարածումը, նա ասաց. «Լավ է կորոնավիրուսից մահանամ, քան՝ վախից: Երկիր ենք կորցնում: Ես չեմ գտնում մարդու, որ կորոնավիրուսից է մահացել, ուղղակի մեր կառավարությունը, որ խոսում է կորոնավիրուսից, ոնց որ Գաբրիել հրեշտակապետի մամուլի խոսնակները լինեն: Այնպես էլ ուրախությամբ են ասում: Նրանք մեր ազգի հետ կապ չունեն, պետք է շատ արագ այդ հարցը փակվի, ուրիշ ոչ մի բան»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս