Երիտասարդ ֆուտբոլիստները խաղաժամանակի հնարավորություն կունենան. Բերեզովսկի
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկու կարծիքով, մրցաշրջանի այս հատվածում ակումբը հնարավորություն է տալու երիտասարդ ֆուտբոլիստներ խաղաժամանակ ստանալ:
«Պարզ է, որ մրցաշրջանի եզրափակիչ հատվածն այնպես դասավորվեց, որ հիմա հետևում են մեր առաջադրանքին` որքան հնարավորություն է երիտասարդ ֆուտբոլիստների հնարավորություն տալ, ովքեր հետագայում կխաղան առաջին թիմում: Մենք մրցաշարային աղյուսակում այլևս նպատակներ չունենք և հնարավորություն ենք տալիս երիտասարդներին խաղալու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպումից հետո ասել է Բերեզովսկին:
Խոսելով «Ուրարտու»-ի դեմ խաղին մասնակցծ երիտասարդների մասին` Բերեզովսկին շեշտել է, որ նրանք դեռևս մի քանի խաղ պետք է անցկացնեն ինքնադրսևորվելու համար:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 21-րդ տուրի շրջանակներում կայացավ «Փյունիկ»- «Ուրարտու» հանդիպումը: Խաղի հաշիվը բացեցին «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները, աչքի ընկավ Պետրոսյանը, այնուհետև ակումբին հաջողվեց կրկնապատկել հաշվի տարբերությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Պորտուգալյանը: Հեղինակության գնդակը 88-րդ րոպեին խփեց Ազիզյանը: «Փյունիկ»- «Ուրարտու»` 1:2: