Առողջապահական համակարգն արտակարգ դրության ժամանակ կունենա կենտրոնացված կառավարում: Տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ օրենսդրական փաթեթ է մշակվում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։
2020 թվականի հունիսի 24-ին մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի ծննդատան մոտ կորոնավիրուսով դրական պատասխան ունեցող տաքսու վարորդը շարունակում է տաքսի ծառայություն մատուցել:
Միացյալ Թագավորությունում մոտ 300 կամավոր առաջիկա շաբաթների ընթացքում համաձայնություն է տվել պատվաստվել Covid-19 նոր պատվաստանյութով՝ որպես փորձարկման գործընթացի մի մաս։
Սիրելի հայրենակիցներ, քանի որ իմ գործընկեր Kristine Poghosyanի մոտ թեստը դրական է եղել, և մենք ԱԺ նիստերի դահլիճում իրար կողք ենք նստում, զանգեր եմ ստանում իմ որպիսությամբ հետքրքրված մարդկանց կողմից:
Վերջին շրջանում շատ է խոսվում այն պարզ իրողության մասին, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում երկրում տիրող իրավիճակին, և հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նա ապրում է և իր վերլուծություններն է ներկայացնում ամբողջովին այլ իրականությունից։
Հուլիսի 2-8-ը տեղի կունենան 2020-ի ընդունելության միասնական քննությունները: Դրանք կանցկացվեն քննական կենտրոններում, որոնց թիվն այս տարի, կորոնավիրուսով պայմանավորված, ավելացել է: Իսկ ինչպե՞ս են քննություն հանձնելու այն ուսանողները, որոնք վարակված են կորոնավիրուսով, կամ համարվում են կոնտակտավոր և ինքնամեկուսացված են, եթե քննության օրը համընկնի հիվանդության կամ ինքնամեկուսացման ժամանակաշրջանի հետ: Այսօր ԱԺ-ում 168.am-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց մեր այս հարցին:
Այսօր խորը վշտով տեղեկացա որ կյանքից հեռացել է Մարտունու անձնագրայինի պետը, բոլորիս կողմից սիրված, հարգված մեր ՍԱՐՈՆ, պատճառը՝ չարաբաստիկ կորոնասվիրուսը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 24-ին ընդունել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանին և քննարկել շրջանում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները:
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ Էդմոն Մարուքյանը իրավացիորեն հստակ արձանագրում է, որ ապօրինի գործընթաց է տեղի ունեցել, բայց դրա հետ մեկտեղ Ռոբերտ Քոչարյանի գործը որպես պատրվակ է օգտագործում, և ոչինչ ուղղակի ոչինչ չի ձեռնարկում, հենց դրանով էլ քաղաքականացնում է այս գործընթացը, իսկ մեզ դրանում մեղադրելը, մեղմ ասած, ԶԱՎԵՇՏ Է:
Այսօր խորհրդարանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե ինչու են իշխանությունները հներից խոսում այն դեպքում, երբ ԿԸՀ-ի նախագահը շարունակում է մնալ նույն անձը, որ պաշտոնավարել է նաև նախկին իշխանությունների ժամանակ:
Մեր հաջորդ հարցը վերաբերում էր նրա՝ ռուսալեզու վրացական լրատվամիջոցին տված հարցազրույցին: Այդ հարցազրույցում Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ՀՀ կառավարությունը կոմպենսացրել է ՀՀ բոլոր քաղաքացիների կոմունալ բոլոր վճարների 50 տոկոսը։ Հետաքրքրվեցինք, թե կառավարության ո՞ր ծրագրով է նման բան եղել, սա ապատեղեկատվություն չէ՞, հատկապես, որ փնտրել ու նման որոշում չենք գտնել:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ Սահմանադրության փոփոխության նոր նախագիծը, որն ուժի մեջ կմտնի վաղը, ու որով դադարեցվելու է ՍԴ այն դատավորների պաշտոնավարումը, որոնք 12 տարուց ավելի են պաշտոնավարել, վերաբերում է նաև ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանին, որը ևս ՍԴ-ում պաշտոնավարել է 12 տարուց ավելի, սակայն ընդմիջումով:
Արծվիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հակասահմանադրական և հակապետական գործողությունների արդյունքում, քաղաքական իշխանությունը և նրան ձայնակցող հանրային գործիչներն ու վայ իրավաբանները հայտարարում են, որ. « վե՛րջ, այլևս սահմանադրական դատարանում իշխանափոխությունը առկա իրողություն է». նույնիսկ պաշտոնակռիվ է սկսվել։
Կյանքի 69-րդ տարում մահացել է մեծ հայրենասեր, պատմաբան, դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանը:
Հունիսի 24-ին 4-րդ զորամիավորման զորավարժարանում անցկացվել են ականանետային դասակների կրակի կառավարման մարզումներ:
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կիսվել է տպավորություններով «Մալյորկային» հաղթելուց հետո (2։0) և պատասխանել է Ջերարդ Պիկեի քննադատությանը, ով ակնարկում էր, որ մրցավարները շատ են օգնում մադրիդյան ակումբին։
Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի՛ լրատվամիջոցներ, Խնդրում եմ մի՛ զանգահարեք և պարզաբանում մի՛ պահանջեք Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ: Այդ ելույթի հռետորիկան և լեքսիկոնը միանգամայն կանխատեսելիի սահմաններում էին, ինչպես միշտ: Իսկ եթե անկեղծ, ապա ի՞նչ էիք սպասում այդ ելույթից, ինչպե՞ս պետք է արտահայտվեր խորհրդարանական ընդդիմության մասին, ով նրա Կառավարության 100 տոկոսի հրաժարականն է պահանջել՝ արձանագրած տոտալ ձախողումների պատճառով: Հո չէի՞ք ակնկալում ազնիվ ինքնախոստովանություն լսել սեփական ձախողումների, երկիրը պահի թելանդրանքով կառավարելու և աննախադեպ ատելության մթնոլորտ գեներացնելու մասին:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը արդեն տեւական ժամանակ է քննարկումների մեջ է իշխող քաղաքական ուժի օրենսդիր մարմնի ղեկավարության հետ։
Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մե՞զ: Չէ, ապո, ես գրել էի քեզ: Ու ցավ ապրել մյուս պարկեշտ ու շիտակ լուսավորհայաստանցիների համար: Քաղաքականությունը ստե՞լն է: Թե բա մեզ:
Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով:
«ՀՀ-ում հեղափոխական տրամաբանությունը դեռ զգացնել է տալիս»,- այս մասին այսօր հեռավար մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ծավալվող երևանյան իրադարձություններին։
ՀՀ կրթության տեսչական մարմնի օրերս իրականացրած ստուգայցերի ընթացքում ՀՀ պարետի կողմից սահմանված կանոնների պահպանման խախտումներ է արձանագրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզում. բացակայել է բացօթյա պարապմունքներ անցկացնելու համար համապատասխան տարածքը, խոհանոցում առկա չի եղել հոսող տաք ջուր:
Երևանում գործող հանրային սննդի երկու՝ «Արմ Հուկա» և «Հուկա Փլեյս», կազմակերպությունների գործունեությունը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր կասեցրել են 168 ժամով՝ մեկ շաբաթով:
Հունիսի 25-ին, ժամը 11։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ երեկվանից իրենց վերաբերյալ արվող բոլոր գրառումները, այդ թվում՝ Միքայել Մինասյանի գրառումը, հարցազրույցները, ուղղորդվում են ԼՀԿ-ի նկատմամբ հասցեագրված վիրավորանքներով:
Ռուսաստանում հունիսի 25-ից կկարողանան քվեարկել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար, Մոսկվայի և Նիժնի Նովգորոդի շրջանի բնակիչների համար այսօրվանից հասանելի է նաև էլեկտրոնային հեռավար քվեարկության համակարգը՝ հետևելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) օրացուցային ծրագրին:
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) շարունակվում է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված և հունիսի 18-ին ընդհատված կարգապահական վարույթի քննությունը: Հայտարարված ընդմիջումից վերադառնալուց հետո ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ԲԴԽ հրավիրելու վերաբերյալ Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը միջնորդություն ներկայացրեց, որը խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո Խորհուրդը […]
««Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիմումում մեկ կետով էր հակասահմանադրականությունը վիճարկվում, մենք առնվազն 3 կետ էլ պետք է ավելացնենք այդ դիմումին, նոր դիմում է կազմվելու, և, բնականաբար, մեր գործընկերները եթե պահպանեն իրենց ստորագրությունները, երկու խմբակցությունների ստորագրությունները կմիանան, և նոր դիմում կգնա ՍԴ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
«Արամ Վարդևանյանը դեռ ուսանողական տարիներից սիրում էր գնդակը նետել իմ դաշտը, բայց այդ գնդակը երբ նետում էր, դա լավ արդյունք չէր ունենում: Նա իմ լավ ընկերն է, իմ լավ բարեկամն է, բայց ես խնդրում եմ պարոն Վարդևանյանին, որ իրավաբանությունը քաղաքականության հետ չշփոթի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի կողմից դիմումը հետ վերցնելը չի ենթադրում, որ գործի քննությունը չի կայանալու հուլիսի 7-ին:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոն 560 հազարից: