Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթին:
ՀՀ Արմավիրի մարզում հունիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 200 դեպք, որոնցից 773-ն` առողջացած:
ԱՄՆ-ում կրկին կտրուկ սրվել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:
1. Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է:
Արշակ Գասպարյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։
Մոլդովայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտից, երբ երկրում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը, բուժաշխատողների շրջանում 2 հազար 300 դեպք է հաստատվել:
«Այն, ինչ տեղի է ունենում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային սեղանին՝ հասկանալի ու հայտնի է»,- այս մասին այսօր հեռավար մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սեգեյ Լավրովի՝ ԼՂ հակամարտությունը փուլային ձևով կարգավորելու մասին հայտնի հայտարարություններին։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ՍԴ ուղարկվելիք դիմումը ստորագրել են ԲՀԿ 25 պատգամավոր, որին կավելանան ԼՀԿ պատգամավորների ստորագրությունները:
Մանվել Գրիգորյանի նկատմամբ շարունակվում է դաժան վերաբերմունքն ու խոշտանգումը: Հիվանդը գտնվում է անօգնական վիճակում, քանի որ թույլ չեն տալիս բուժումը շարունակել արտերկրում, իսկ Հայաստանում, համաձայն բժշկական էպիկրիզների և բուժող բժշկի մասնագիտական կարծիքի, հնարավոր չէ բուժել, և դրա իրավական հետևանքների պատասխանատուն այլևս գործադիրը և Մանվել Գրիգորյանի քրեական գործը քննող դատավորն է: Այս մասին հայտարարել է փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
«ՀՀ-ում նաև նոր ընդդիմություն է ձևավորվում»,- այս մասին այսօր հեռավար մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ խոսելով Հայաստանի քաղաքական դաշտում կատարվող իրադարձությունների մասին:
Նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 25-ին ստորագրել է hրամանագիր, համաձայն որի՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Էրիկ Բենիամինի Վերդիյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ։
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հարցազրույց է տվել ռազմաքաղաքական և անվտանգային խնդիրները լուսաբանող ռումինական DefenseRomania գործակալությանը:
ՍԴ ուղարկվելիք դիմումը ստորագրել են ԲՀԿ 25 պատգամավոր, որին կավելանան ԼՀԿ պատգամավորների ստորագրությունները և շուտով դիմումը կմուտքագրվի ՍԴ։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ։
«Հիմա էլ ասում են՝ բա եթե այդ խուզարկությունը եղել է փետրվարին, բա ինչի՞ մինչև հիմա պատշաճ քննություն չի արվել, բա ես էլ եմ էդ ասում, ո՞վ է ասում, որ այդ հարցը դուք եք տալիս, էդ հարցը ես եմ տալիս առաջին հերթին: Եվ այդ հարցը պետք է պարզաբանվի և այդ հարցը պարզաբանվել է և այդ հարցի պարզաբանման արդյունքում է նաև, որ կայացվել են կոնկրետ որոշումներ: Բա ես տարիուկես է ասում եմ՝ իրավապահ համակարգը պատշաճ ձևով չի քննում կոռուպցիոն և հարակից գործերը: Բա դրա մասին ենք ասում: Չհասկացա՝ կաշառքներ բաժանեն, երկրի կեսը սեփականաշնորհեն…»,- ասաց վարչապետն ԱԺ իր ելույթում՝ նկատի ունենալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործը:
Մեր կոլեկտիվ գիտակցության, հայրենասիրության, հանուն քո ժողովրդի ու պետականության որևէ զրկանքի գնալու պատրաստակամության լակմուսի թուղթն Արցախի պատերազմն էր:
«Մեզ հանրահավաքո՞վ եք վախեցնում, բա որ մենք արինք հանրահավաք»․ Փաշինյան
Հունիսի 25-ին, ժամը 11։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում՝ Սուրբ Կարապետ եկեղեցու մոտակայքում գտնվող տնակում, տեղի է ունեցել պայթյուն։
«Սոցիալական բունտ հրահրեք ու տեսնենք` էդ բունտի արդյունքում որտեղ եք հայտնվելու և ինչ դիրքով». Նիկոլ Փաշինյան
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չկա այլևս, քաղաքական դաշտում տեղ չի ունենալու»
«Իմիջիայլոց ասեմ՝ Ձեր վկայակոչած դատական ակտում դատարանն առնվազն հիմնավոր կասկածը հաստատել է, որ կա հիմնավոր կասկած, և էլ չեմ ասում, ես զարմանում եմ՝ էսօր խոսում եք, ասում եք՝ քաղաքական ուժը բոյկոտել է` իշխանությունը չի մտածում: Քաղաքական ուժն իմ գնահատմամբ՝ ինքնաոչնչացվել է: Երբ որ էս ամբիոնից լուրջ դեմքով ասվում է մի բան, հերքվում է մի բան, որ ՀՀ բոլոր քաղաքացիները գիտեն, բոլորը գիտեն՝ առանց բացառության. Այսինքն՝ նորությո՞ւն է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառք են բաժանել, և նորությո՞ւն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրակաշառքով է ընտրվել։ Նորությո՞ւն է որևէ մեկի համար: Եվ երբ որ կանգնում այս ամբիոնից ասում ես մի բան, որը բոլորը գիտեն, որ էդպես չի, դա նշանակում է ինքնաոչնչացում:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սլովենիայի բարեկամ ժողովրդին Սլովենիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին ու ժողովրդին խաղաղություն և առաջընթաց։
«Ժողովրդավարությունը մեզնի՞ց եք պաշտպանում: Ոչ, մենք պետք է ժողովրդավարությունը պաշտպանենք ոմանցից, որովհետև ժողովրդավարությունը ամենաթողություն չի: Ժողովրդավարությունը պատգամավորներին ղազագիր գրել տվող կուսակցությունների հույսին չի կարող մնալ: Էդ ասում եք՝ քաղաքական հետապնդում. Տեսել ենք 30 տարի քաղաքական հետապնդում. Էդ որտե՞ղ եք տեսել, որ քաղաքական հետապնդման զոհին դատարանը հրաժարվի կալանք տալ, բա էդ մեզ ինչի՞ չէին հրաժարվում կալանք տալ, բա ասեին՝ չէ, չենք կալանավորում, վզները կոլորեին հինգ րոպե, սեղանի տակից դուրս չէին գալիս»,- Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այստեղ այս ամբիոնից խոսում են ֆեյքերի մասին, ֆեյքերի չգիտեմ՝ ինչի մասին, այն մարդիկ, ովքեր աշխատավարձերով, գումարտակներ-դասակներ, 3500 ֆեյք ունեն իրենց տիրապետության տակ, որը ղեկավարվում է ԱԺ պատգամավորի կողմից: Ժողովրդավարությունը մեզնի՞ց եք պաշտպանում: Ոչ, մենք պետք է ժողովրդավարությունը պաշտպանենք ոմանցից, որովհետև ժողովդրավարությունը ամենաթողություն չի»,–Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ մեղադրանքի՝ Սամվել Մայրապետյանին փաստացի պատկանող «Գլոբուս» ՍՊ ընկերությունը պայմանագիր է կնքել կապալառու ընկերության հետ, որի կողմից իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքի Տերյան 66 հասցեում 2006 թվականին կառուցվել է 28650,63 քմ մակերեսով բնակելի շենք։
«էդ մամուլը, մամուլի ազատությունը, սոցիալական ցանցերի ազատությունը մարդկանց մղում են մահվան». ՀՀ վարչապետ
6 գյուղի բնակիչներ քաղաքապետարանի դիմաց բողոքում են տրանսպորտի բացակայությունից. ՈւՂԻՂ
«Դուք խոսում եք կոնկրետ դեպքի մասին, ես, բնականաբար, կոնկրետ դեպքերով չեմ կարող գոնե այս պահին պարզաբանում տալ, բայց դուք անուն տվեցիք: Այդ Ձեր ելույթի ընթացքում գնացի 1999 թվականի հոկտեմբերի 27, գուցե ասոցիացիաները սխալ են, գուցե դետալներով՝ անձանց աշխատանքի վայրի հետ կապված, սխալվեմ, բայց 1999թ. հոկտեմբերի 27-ին ոչ անհայտ կուսակցությանը պատկանող ոչ անհայտ թերթի վերջին էջում, որտեղ, եթե չեմ սխալվում, աշխատում էր Ձեր հիշատակած անձը, կամ գուցե չէր աշխատում, բայց Ձեր ելույթով ուղղակի հիշեցի, տպագրվել էր Հանրապետության հրապարակի նկարը և այդ հրապարակի կենտրոնում՝ մարդկային դիակ: Եվ մինչև հիմա էլ առեղծված է, թե այդ ինչպես հենց այդ օրը հենց այդ նկարը, կարծեմ կար նույնիսկ համապատասխան մակագրություն, լույս տեսավ այդ թերթում:
«Որքան էլ ՀՀ նախագահի պաշտոնը նախկինում զբաղեցրած անձինք պնդեն, մեկ է՝ քաղաքական ճգնաժամ չկա». Արարատ Միրզոյան
Ուզում եմ հստակ նշել, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը, մտահոգությունը որևէ հիմք չունի և հետապնդում է այդ հրապարակման շուրջ անհարկի աժիոտաժ հարուցելու նպատակ:
Մամուլ կարդացե՛ք. Լիլիթ Մակունցը՝ Էդմոն Մարուքյանին