Բաժիններ՝

«Կարող են մասնակցել սեպտեմբերին հեռակայի քննություններին». ԿԳՄՍ նախարարը՝ կորոնավիրուսով հիվանդ կամ ինքնամեկուսացված դիմորդների մասին

Հուլիսի 2-8-ը տեղի կունենան 2020-ի ընդունելության միասնական քննությունները: Դրանք կանցկացվեն քննական կենտրոններում, որոնց թիվն այս տարի, կորոնավիրուսով պայմանավորված, ավելացել է:  Իսկ ինչպե՞ս են քննություն հանձնելու այն ուսանողները, որոնք վարակված են կորոնավիրուսով, կամ համարվում են կոնտակտավոր և ինքնամեկուսացված են, եթե քննության օրը համընկնի հիվանդության կամ ինքնամեկուսացման  ժամանակաշրջանի հետ: Այսօր ԱԺ-ում 168.am-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց մեր այս հարցին:

– Ցանկացած հիվանդությամբ դիմորդները չեն մասնակցում քննություններին:

– Գուցե օնլա՞յն կազմակերպվի:

– Ցանկացած հիվանդությամբ, նախկինում էլ է եղել, չեն կարողանում մասնակցել:

– Այսինքն՝ դո՞ւրս են մնալու: 

– Կարող են մասնակցել սեպտեմբերին հեռակայի քննություններին:

Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարարի որոշմամբ այս տարի դիմորդները կհանձնեն միայն մեկ քննություն՝ իրենց ընտրությամբ: Մուտքի ժամանակ դիմորդները ջերմաչափվելու են, նրանց տրամադրվելու է ալկոգել ու դիմակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս