Բաժիններ՝

Անուրանալի է Համլետ Գևորգյանի վաստակը որպես պատմաբան և որպես Արցախյան ազատագրական պայքարի մասնակից․ ՊՆ

Կյանքի 69-րդ տարում մահացել է մեծ հայրենասեր, պատմաբան, դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանը:

Անուրանալի է Համլետ Գևորգյանի վաստակը որպես պատմաբան և որպես Արցախյան ազատագրական պայքարի մասնակից (1988-1990թթ.): Նրա ամբողջ կյանքը մեծ նվիրում էր ազատագրված ու միացյալ Հայաստան ունենալու գաղափարին։ Նրա շնորհիվ հայ ազատագրական պայքարի շատ մարտիկներ առավել համապարփակ ներկայացան հանրությանը, դարձան ավելի ճանաչելի և սիրված:

Համլետ Գևորգյանն իսկական նվիրյալ էր, ինքնատիպ, պայքարող և արարող անհատականություն, ով դեռ շատ անելիք ուներ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Համլետ Գևորգյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին, մաղթում ոգու ամրություն և ուժ այս մեծ կորուստը հաղթահարելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930